close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեներալ Կարապետյանը, լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս. Ապրիամովը՝ ապրիլյանի մասին. «168 ժամ»

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2019, 09:33
 Գեներալ Կարապետյանը, լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս. Ապրիամովը՝ ապրիլյանի մասին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը «168 Ժամի» հետ զրույցում խոսելով 2016թ. ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին, որի շրջանակում նախկին պաշտոնյաներին հերթով պետք է հրավիրեն հարցաքննելու, ասել է, որ իրեն դեռեւս չեն կանչել:

Հարցին, թե՝ Դուք այդ ժամանակ եղել եք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ըստ Ձեզ՝ արդյոք լուրջ խնդիրներ, բացթողումներ եղե՞լ են ապրիլյան պատերազմի օրերին, նա պատասխանել է. «Ուզում եմ հիշեցնել, որ, երբ 1994-ի մայիսին կնքվեց հրադադարի պայմանագիրը, այդ օրվանից մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ենք: Դա ռեալ է, եւ մենք պետք է հաշվի առնենք, որ հակառակորդն անսպասելի հարձակվում է մեզ վրա: Իսկ երբ հակառակորդը հարձակվում է, զինվորականից պահանջվում է կանգնեցնել նրան:

Մենք կարողացանք հակառակորդին սեղմել, իսկ ռուսները միայն 3-4-րդ օրը խառնվեցին: Ինչ վերաբերում է կորցրած 800 հա տարածքին, մենք մի բան պիտի հասկանանք՝ մեզ համար մեր զինվորի կյանքն ավելի թանկ է, մենք կարող էինք երրորդ օրը միանգամից ինչ-որ բան անել, բայց զոհեր շատ կունենայինք:

1993-ին ես մասնակցել եմ Թալիշի Լելե Թեփեի մոտ տեղի ունեցած գործողություններին, եղել եմ այնտեղ, եւ կարող եմ ասել, որ ավելի լավ է պահպանել 100-150 զինվորի կյանքը, քան թե… մի փոքր կտոր է մնացել, որը ռազմավարական նշանակություն չունի:

Շատ էին վերցրել, բայց մենք սեղմեցինք իրենց, եւ մնաց միայն այդ կտորը: Հիմա արժե՞ր դրա համար մեծ զոհեր տալ: Ես կարող եմ ասել, որ ապրիլյան պատերազմի օրերին ԳՇ պետը, Օպերատիվ վարչության պետը, բոլորս նորմալ պլանավորված աշխատել ենք, այնպես, ինչպես պիտի աշխատի Զինված ուժերը:

Հիմա, իհարկե, քննադատում են՝  800 հա տարածք տվեցին՝ մոռանալով Արցախյան պատերազմի ժամանակ մեր հետ բերած տարածքները»:

Նա նաեւ հիշել է 90-ական թվականները՝ ասելով. «1990-ականներին էլի մենք ենք արել դա, եւ այն ժամանակ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ գնո՞ւմ եք առաջ, նայեք, որ դա քիչ կորուստներով լինի, որ հետո կարողանանք գնալ առաջ առհասարակ: Մենք միլիարդանոց ազգ չենք, մենք չենք կարող չմտածել զինվորի կյանքի մասին:

Ժողովուրդն աշխատել է, հիմա ի՞նչ են ուզում իմանալ: Ի վերջո, հետախուզության վարչության նախկին պետը՝ գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս, հետո արդեն դրա վրա աշխատում են Զինված ուժերը:

Հիմա մենք այստեղ նստած ենք, եւ կարող է հակառակորդը հարձակվել ինչ-որ ուղղությամբ: Այնպես որ, լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը: Ադրբեջանական կողմին չհաջողվեց հասնել իր նպատակին, նրանց կորուստների թիվը շատ ավելի մեծ էր՝ մոտավորապես 800: Սա լուրջ հարց է, որ իրենց չհաջողվեց այն, ինչ ուզում էին»:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica