close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել իր՝ պաշտոնից ազատվելու մասին. «168 ժամ»

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2019, 09:14
 Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել իր՝ պաշտոնից ազատվելու մասին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018թ. հունիս ամսին՝ իշխանափոխությունից հետո: Հատկանշական է, որ Գրիգորի Հայրապետովը, ով կանգնած է Ծառայության ստեղծման ու կայացման ակունքներում, պահպանել է նաեւ երկրի երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

«Նշվում է, որ Հայրապետովի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում նոր պաշտոնի նշանակվելը վկայում է պետական ինստիտուտի՝ ԱԱԾ-ի, պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, որը պայմանավորված չէ պետության ղեկավարների, անհատների նախասիրություններով:

Գնդապետ Գրիգորի Հայրապետովը, պատասխանատու լինելով Քոչարյանի, Սարգսյանի եւ Փաշինյանի անվտանգության համար, իրականում ծառայում է պետությանը»,- սա էլ մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքից:

Գրիգորի Ալբերտի Հայրապետովը մինչ այդ բարձր պաշտոնին նշանակվելը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետը, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր:

Ուրեմն ի՞նչն էր Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու պատճառը, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, ինչո՞ւ նրան պաշտոնից ազատեցին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երեկվա ասուլիսից անմիջապես ժամեր անց: Ի դեպ, երեկ շատերը հիշեցին, որ վերելակում աղմկահարույց Փաշինյան-Ալիեւ «բանակցություններին» ներկա էր նաեւ Գրիգորի Հայրապետովը:

Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ իր՝ աշխատանքից ազատման մասին Գրիգորի Հայրապետովը, ում վերջերս էր նախագահի հրամանագրով շնորհվել գեներալ-մայորի կոչում, իմացել է միջնորդավորված: Նա անգամ զրույց չի ունեցել վարչապետ Փաշինյանի հետ: Վարչապետի անվտանգությունը լավագույնս ապահոված, երբեւէ սկանդալների մեջ չհայտնված, զուսպ ու հավասարակշիռ գեներալ Հայրապետովն ինչ-որ երրորդ անձից է իմացել, որ այլեւս ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica