close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարծում եմ կարիք չկա պնդելու, թե ազգային աշխարհայացք ձևավորելու գործում ինչպիսի կարևոր նշանակություն ունեն ազգային լեզվի, գրականության, պատմության ուսումնասիրությունը․ Խաչատուր Ստեփանյան

Բլոգեր

16 Հոկտեմբերի 2019, 22:13
 Կարծում եմ կարիք չկա պնդելու, թե ազգային աշխարհայացք ձևավորելու գործում ինչպիսի կարևոր նշանակություն ունեն ազգային լեզվի, գրականության, պատմության ուսումնասիրությունը․ Խաչատուր Ստեփանյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, պ.գ.դ., ՀՅԴ ԳՄ֊ին կից կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախմբի նախագահ Խաչատուր Ստեփանյանն իր ֆեյսբուքայն էջում գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը: Ի թիվ այլ խնդրահարույց և քննելի դրույթների, այս օրերին լայնորեն քննարկվում է բուհական համակարգում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության պարտադիր դասավանդման հարցը: Գործող օրենքի համաձայն հայաստանյան բուհերում նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակում պարտադիր է, որն ավարտվում է պարտադիր ստուգմամբ:
Նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում այդ պարտադրանքը չկա, ինչը ենթադրում է, որ պետական և ոչ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց եզվի, Հայ գրականության և Հայոց պատմության ուսումնասիրությունը հանվելու է դասացանկերից: Մի շարք մասնագետներ, մտավորականներ պնդում են, որ սա մեր ազգային արժեքների դեմ ուղղված հերթական հարվածն է իշխանությունների կողմիցլ:
Օրենքի նախագծի կողմնակիցները փաստարկում են, որ այդ առարկաներն անցնում են դպրոցում և կարիք չկա լրացուցիչ ծանրաբեռնել բուհական ծրագրերը:
Որպես ոլորտում փորձառություն ունեցող մասնագետ ստիպված եմ փաստելու, որ հատկապես ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաների դասավանդումը ավելի շատ դաստիարակչական գործառույթ է իրականացնում: Բուհերի առաջին կուրսերի ուսանողները հայագիտական այդ առարկաների միջոցով իրենց աշխարհայացքն են ձևավորում: Կարծում եմ կարիք չկա պնդելու, թե ազգային աշխարհայացք ձևավորելու գործում ինչպիսի կարևոր նշանակություն ունեն ազգային լեզվի, գրականության, պատմության ուսումնասիրությունը: Բուհում լեզվի ժամին խոսքի մասերը սովորելուց ավելի շատ ուսանողը զարգացնում է իր հայերեն լեզվամտածողությունը, պատմության ժամին պատմական տարեթվեր յուրացնելուց ավելի շատ վերուծում է մեր քաղաքական անցյալի դասերը:
Անշուշտ սրանք կարելի է անել ավագ դպրոցում (հատկապես ամենավերջին դասարանում): Բայց ակնհայտ է, որ այս պահին ավագ դպրոցը դա չի անում, Հայաստանի ավագ դպրոցների մեծագույն մասում աշակերտները միայն մի քանի առարկա են անցնում բուհ ընդունվելու համար: Այ երբ որ ավագ դպրոցը կայացնենք, Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները պատշաճ մակարդակով ուսումնասիրենք, հետո կարելի է մտածել բուհերում դրանց ուսումնասիրության պարտադրանքը հանելու մասին:
Իսկ հիմա պետք չէ շտապել…»

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica