close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով․ Տաթևիկ Ռևազյան

Բլոգեր

16 Հոկտեմբերի 2019, 21:39
 Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով․ Տաթևիկ Ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շատ ուրախ եմ Ryanair-ի հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ: Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով: Նշեմ, որ այս արդյունքին մենք հասանք մի տարուց էլ քիչ ժամանակում, ինչը ավիացիայի ոլորտում ինքնին աննկարագրելի հաջողություն է: Չնայած շատերը չէին հավատում, որ մեզ մոտ կստացվի, բայց մենք ունեցանք այս նվաճումը և մեզ մոտ ստացվեց դա օր ու գիշեր պայքարելով, օր ու գիշեր աշխատելով:

Շնորհակալություն եմ հայտնում այս հաջողությանը նպաստած բոլոր անձանց ու կառույցներին: Բայց հատկապես ցանկանում եմ առանձնացնել փոխվարչապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան դերը, առանց որի անվերապահ աջակցության հաջողության չէինք հասնի: Նա այս գործընթացի ամբողջ ընթացքում ժամանակ է ինձ տրամադրել և լսել բոլոր խնդիրները, և համատեղ արագ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում գտել ենք սպառիչ լուծումներ:

Ժամանակին իմ Դանիայից Հայաստան հայրենադարձվելու հիմնական նպատակներից մեկն էր Հայաստանը աշխարհի հետ առավել կապված տեսնելը, և այսօր մենք շատ կարևոր քայլ ենք կատարում այս ուղղությամբ»:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica