close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ն կշարունակի Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերել․ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հասարակություն

16 Հոկտեմբերի 2019, 20:31
 ՀՀ-ն կշարունակի Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերել․ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ  և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։

Հանդիպմանը ՀՀ մշտական ներկայացուցիչը խորին մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման հումանիտար հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչության տեղահանման կապակցությամբ։

«Մհեր Մարգարյանը հատկապես ընդգծեց ռազմական գործողությունների հետևանքով սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար առաջացած սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային ոճրագործության վտանգը։ ՀՀ դեսպանի կողմից շեշտվեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում հումանիտար գործողություններ իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին։ Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության և ջանքերը համադրելու հնարավորությունները»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica