close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամանակը Թուրքիայի ամբողջականության դեմ է աշխատում, իսկ տեսանելի լուծումներ չկան․ Ստեփան Դանիելյան

Բլոգեր

16 Հոկտեմբերի 2019, 20:02
 Ժամանակը Թուրքիայի ամբողջականության դեմ է աշխատում, իսկ տեսանելի լուծումներ չկան․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Թուրքիան դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ է հայտնվել: Պատճառը Թուրքիայի բնական աճը չի, այլ այն, որ այդ աճը հիմնականում ապահովվում է քրդերի հաշվին:

Պայմանական Քրդստանի բնակչությունը աճում է ոչ միայն քանակապես, այլ տարածքային առումով ու որպես հետևանք պայմանական Քրդստանի տարածքը լայնանում է, այսինքն քրդերը սկսում են զգալի թիվ կազմել այն տարածքներում, որտեղ նրանց թիվն մինչ այդ աննշան էր: Դա նկատի ունենալով էր Էրդողանը մի քաի տարի առաջ հայտարարել, որ Թուրքիան դեմոգրաֆիական խնդիր ունի ու թուրք մայրերին կոչ էր արել շատ երեխաներ ունենալ:

Ժամանակը Թուրքիայի ամբողջականության դեմ է աշխատում, իսկ տեսանելի լուծումներ չկան:

Պետք է հասկանալ, որ պոտենցիալում Թուրքիային երկու սցենար է սպասում, կամ ժամանակի ընթացքում կազմալուծվել, կամ նոր տարածքներ գրավել ու քրդերին խեղդել թյուրքական աշխարհի մեջ:

Դա նկատի ուներ Էրդողանը, երբ Բաքվում խոսում էր «մեկ ազգ, վեց պետության" մասին, իսկ Ալիևը՝ թյուրքական աշխարհը բաժանող Զանգեզուրի մասին։ Մեծ հաշվով Հայաստանը ոչ այնքան "թյուրքական աշխարհի" երազանքին է խոչընդոտում, որքան Թուրքիայի համար ինքնափրկության խնդիր է»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica