close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թիրախում Զանգեզուրն է, պարոնայք․ Արթուր Ղազինյան

Բլոգեր

16 Հոկտեմբերի 2019, 19:24
 Թիրախում Զանգեզուրն է, պարոնայք․ Արթուր Ղազինյան

Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մինչ Հայաստանում բոլորը հրճվում են եվրոպական նոր ավիաընկերության Հայաստան մտնելու առթիվ, Բաքվում հավաքվել են թյուրքալեզու պետությունները։

Ալիևը իր ելույթում հայտարարել է.

«Между основной частью Азербайджана и нахчыванским регионом расположен Зангезур. Вывод в свое время Зангезура из состава Азербайджана и присоединение его к Армении расчленили великий тюркский мир в географическом отношении»:

Եթե հիշում եք, Հայաստանում մեծ տոնակատարություն կազմակերպվեց Աշխաբադում Ալիևի կողմից Նժդեհի հասցեին հնչեցրած որակումներին Փաշինյանի պատասխանելու առիթով։

Նաև ուզում եմ հիշեցնել, որ Նժդեհը պաշտպանել և Հայաստանին է միացրել Զանգեզուրը, հետևաբար Ալիևի այս հայտարարությունը պետք է դիտարկել նախորդի, արդեն գործնական, շարունակություն։

Լավ կլիներ, որ Հայաստանից հնչեր համարժեք պատասխան, գոնե իրենց անձնական PR համար։

Հ.Գ. Թիրախում Զանգեզուրն է, պարոնայք, բացեք ձեր աչքերը, դուրս եկեք հեղափոխական թմբիրից, զբաղվեք Հայաստանի անվտանգության խնդրով, իսկ ինքնաթիռները, ոնց էլ լինի, մի օր կգան»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica