close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկյան կիբերհարձակում՝ Իրանի դեմ. Reuters

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2019, 16:01
 Ամերիկյան կիբերհարձակում՝ Իրանի դեմ. Reuters

ԱՄՆ-ը սեպտեմբերի վերջին գաղտնի կիբերգործողություն է իրականացրել Իրանի դեմ՝ ի պատասխան սաուդյան նավթագործարանների վրա հարձակումների, որոնց պատասխանատվությունը, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ընկնում է Թեհրանի վրա. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Կիբերհանցագործությունների շարքն ուղղված էր Իրանի կողմից իրականացվող քարոզչության դեմ:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունում՝ Պենտագոնում, հրաժարվել են որևէ մեկնաբանություն այդ առնչությամբ: «Քաղաքականության և օպերատիվ անվտանգության շրջանակում մենք չենք քննարկում կիբերտարածքում գործողությունները, հետախուզությունը, ինչպես նաև պլանավորումը»,- գործակալությունը մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սմիթի պատասխանը:

Սաուդյան Saudi Aramco ընկերության երկու խոշոր ձեռնարկություններ գրոհի ենթարկվեցին սեպտեմբերի 14-ի գիշերը։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հութիները։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով առաջացած պայթյունների և հրդեհների հետևանքով աշխարհում մեծագույնը համարվող նավթարտահանողի արդյունահանումը նվազեց՝ օրական 9,8 մլն բարելից հասնելով 5,7 մլն բարելի։

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան հարձակման պատասխանատվությունը գցեցին Իրանի վրա։ Նրանց  ենթադրությամբ՝ գրոհը կազմակերպվել էր անօդաչու սարքերի և հրթիռների օգտագործմամբ, որոնք հութիները չունեն։

Այնուամենայնիվ, պաշտոնական Թեհրանը հնչեցված մեղադրանքներն անհիմն է համարել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica