close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիայի պետական բանկին մեղադրել է Իրանի հետ գործարքների մեջ

Աշխարհ

16 Հոկտեմբերի 2019, 14:45
 ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիայի պետական բանկին մեղադրել է Իրանի հետ գործարքների մեջ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի Halkbank բանկին Իրանի հետ բազմամիլիարդանոց գործարքներ կնքելու համար՝ հակառակ ամերիկյան պատժամիջոցների. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նյու Յորքի օկրուգային դատարանը քննում է գործը։  Նշվում է, որ Halkbank-ը թուրքական պետական բանկ է։

Արդարադատության նախարարության մամուլի ամփոփագրում նշվում է, որ թուրքական բանկին «մեղադրանք է առաջադրվել խարդախության, փողերի լվացման եւ պատժամիջոցների խախտման վեց կետով՝ կապված դրա՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու բազմամիլիարդանոց սխեմային մասնակցության հետ»։

Մեղադրող կողմը մանրամասնում է նաև, որ Halkbank-ը «պարբերաբար մասնակցել է միլիարդավոր դոլարների ապօրինի շրջանառությանը»՝ կապված Իրանի նավթային եկամուտների հետ, և բանկի ղեկավարությունն անձամբ է կատարել այդ գործարքները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica