close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սլովակիայում դեկտեմբերին հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2019, 14:17
 Սլովակիայում դեկտեմբերին հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հանդիպմանը  ներկայացրել ենք  մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, ԱՀ նախագահ  Բակո Սահակյանի  հետ հանդիպումից  հետո  լրագրողների հետ   ճապազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ  Իգոր Պոպովը (ՌԴ): Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ Պոպովի խոսքով՝ հանդիպմանը պատմել են Նյու Յորքում  ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին:

«Հանդիպմանը  ներկայացրել ենք  մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Անդրադարձել ենք մասնավորապես` լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում, նախատեսում ենք.  այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք՝ կազմակերպելու այդ հանդիպումը», - ասել  է Ի. Պոպովը:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սոչիում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախը`Ադրբեջան է, Ի. Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել  ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն  այսօր՝   հոկտեմբերի 16-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին  և   նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica