close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտաշատի բոլոր դպրոցներում սնունդը կստուգվի

Հասարակություն

16 Հոկտեմբերի 2019, 13:03
 Արտաշատի բոլոր դպրոցներում սնունդը կստուգվի

ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում.հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Արարատի մարզային կենտրոնի և Երևանից կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, որտեղ հստակ նշված է, թե ինչ սննդամթերք չի կարելի վաճառել հանրակրթական ուսումնական հաստատություններում (ՍԱՏՄ տեսուչները ուսումնական տարվա սկզբին կազմակերպվող շրջայցերի ժամանակ այս մասին հիշեցնում ու զգուշացնում են հանրապետության բոլոր դպրոցների տնօրինությանն ամեն տարի):

Գործընթացը կլինի շարունակական, մինչև տարեվերջ վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ տեսուչները, վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո:

Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ տվյալ սննդատեսակի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում: Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica