close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար, եթե չենք ցանկանում երբևէ հայտնվել այս վիճակում, պետք է մեզ մի քանի հարց տանք․ Ավետիք Չալաբյան

Բլոգեր

16 Հոկտեմբերի 2019, 12:51
 Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար, եթե չենք ցանկանում երբևէ հայտնվել այս վիճակում, պետք է մեզ մի քանի հարց տանք․ Ավետիք Չալաբյան

Հանրային գործիչ, «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող գործողությանը՝ նշելով, որ այն պետք է դաս լինի մեզ համար։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երեկ շատերդ տեսել եք թուրք զինվորների կողմից զոհված քրդերին գլխատելու սարսափելի կադրերը։ Այս ամենը տեղի է ունենում ողջ «քաղաքակիրթ» աշխարհի հայացքի ներքո, որը փարիսեցիաբար հանձնել է իր նախկին դաշնակիցներին թուրքերի հոշոտմանը։ 

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար։ Քրդերը կռվող ժողովուրդ են և թուլամորթ չեն, սակայն նրանք հայտնվել են այս արյունոտ մսաղացում մի քանի պատճառով՝ միջազգայնորեն ճանաչված պետություն չունեն, ճիշտ չեն գնահատել իրենց ուժերը տարածաշրջանային բարդ առևտրում, և հույսները դրել են մի դաշնակցի վրա, որը տարածաշրջանում բարդ և հարափոփոխ խաղ է վարում, և պատրաստ է արանքում տարբեր տակտիկական զոհաբերությունների՝ այդ խաղը առաջ տանելու համար։

Եթե մենք չենք ցանկանում երբևիցե այս վիճակում հայտնվել (հիշեցնեմ, որ 2016 թ ապրիլին մոտ էինք), պետք է մեզ մի քանի կարևոր հարց տանք․

ա) ինչու են որոշ մարդիկ համառորեն պնդում, որ Արցախը պետություն չի (կրկնելով հակառակորդի մշտական պնդումները), նրա ղեկավարին նսեմացնելով մարզպետ անվանում, և ամեն կերպ փորձում խարխլել Արցախի միջազգային լեգիտիմությունը

բ) ինչու են նույն այդ մարդիկ անընդհատ պնդում, որ Գյումրիի ռուսական ռազմական բազան պետք է Հայաստանից հանել, առանց նույնիսկ բացատրելու, թե տեղը առաջացած դատարկությունը ով պետք է լցնի (հիշեցնեմ, որ 1918-1921 թվերին երկու անգամ լցրել է Թուրքիան, մասսայական կոտորածներով)

գ) ինչու են որոշ այլ մարդիկ էլ հպարտորեն պնդում, որ մեզ ռազմական բյուջեն պետք չի ավելացնել, քանի որ մենք արդեն 4 կործանիչ ինքնաթիռ ենք  գնում, մոռանալով, որ Ադրբեջանը արդեն ունի դրան մոտ կարգի 16 կործանիչ, իսկ Թուրքիան ընդհանրապես այդ կարգի 240 ինքնաթիռ ունի։

դ) ինչի են նույն այդ մարդիկ պնդում, որ Արցախյան պատերազմում կռված, և այդ պատերազմում հաղթանակը կռած հերոսները այսօր դավադիրներ և դավաճան են։

Եթե այդ հարցերի պատասխանները չգտնեք, մտածեք այն մասին, որ գուցե այդ ամենը արվում է, որ վաղը քրդերի տեղը մենք լինենք։ Ի տարբերություն քրդերի, 1918 թվականին մենք հրաշքով կարողացանք մեր հայրենիքի մի փոքր կտոր մազապուրզ անել թուրքական յաթաղանից և վրան պետություն ստեղծել, 1994-ին էլ կարողացանք դա ամրապնդել մեր փառապանծ հաղթանակով։ Աշխարհում շատերին դա հանգիստ չի տալիս, և իրենք ամեն ինչ անելու են, որ մենք վերադառնանք քրդերի կարգավիճակին։

Մենք, սակայն, չպետք է միամիտ լինենք, և թույլ չտանք, որ նորօրյա բոլշևիկները մեզ հերթական անգամ հանձնեն նորօրյա Քեմալի ողորմածությանը։ Վկան՝ այսօրվա քրդերի ճակատագիրը»։


Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica