close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա

Աշխարհ

16 Հոկտեմբերի 2019, 12:03
 Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա

Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցնում են զենքի արտահանումը Թուրքիա` Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով. տեղեկացնում է France24 հեռուստաալիքը:

«Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,- հայտարարել է Կանադայի արտգործնախարարությունը:

Գերատեսչությունն այն կարծիքին է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են վատ անդրադարձ ունենալ տարածաշրջանում կայունության վրա, ինչպես նաև զրոյացնել միջազգային կոալիցիայի ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում:

Երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը հորդորել է նաև պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել հումանիտար օգնության հասանելիությունը:

Հավելվում է, որ 2018 թվականին Կանադայից  Թուրքիա զենքի արտահանումը կազմել է մոտ 90 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Թուրքիա զենքի արտահանման դադարեցման մասին հայտարարել էին նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իտալիան և Չեխիան, իսկ Չինաստանը զգուշացրել էր: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica