close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է եղել ամեն ինչ. ոստիկանապետի պաշտոնակատարը ոստիկանի մահվան ելքով դեպքի մասին մանրամասներ է պատմել

Իրավունք

16 Հոկտեմբերի 2019, 11:58
 Ինչպե՞ս է եղել ամեն ինչ. ոստիկանապետի պաշտոնակատարը ոստիկանի մահվան ելքով դեպքի մասին մանրամասներ է պատմել

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այցելել է գիշերը վիրավորում ստացած ոստիկանին: Այցելությունն ավարտելուց հետո Սարգսյանը դեպքից որոշ հանգամանքներ ներկայացրեց.  հայտնում է Shantnews.am-ը:

«Ոստիկանության ծառայողը պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելու: Երբ մոտեցել են, վերջիններս դիմել են փախուստի, ոստիկանները հետապնդել են, կարողացել մեկին բռնել: Երկրորդը, որը կարողացել էր դիմել փախուստի, անսպասելի, «Հաղթանակ» զբոսայգու մոտ, մթության մեջ հարձակվել է մեր ոստիկանի վրա, փորձել ազատել իր բռնված ընկերոջը, քաշքշուկի ընթացքում հաջողացրել է ատրճանակը պոկել, որ պարանով ամրակապված է եղել և արձակել կրակոցներ»,- պատմեց նա:

Սարգսյանը նշեց՝ ենթադրում է, որ կենսական նշանակության օրգան է վնասվել, տեղեկացրեց՝ նախնական տվյալներով` մեկ կրակոց է եղել, զենքը դեռ չի հայտնաբերվել, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել են պարզել նշված անձանց ինքնությունը:

«Վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են: Քննության արդյունքներով հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի: Ես կարող եմ ասել, որ օրինապաշտ և իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, ոստիկանների հոտառությունը տեղն է եղել, մոտեցել են ճիշտ մարդկանց: Ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց, որ իրենց աշխատակիցները հասցրել են կապ տալ, ծառայակիցները մոտեցել են, բայց, ցավոք, մյուս գործընկերոջ կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նա կոչ արեց քաղաքացիներին գիտակցել՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա զենք բարձրացնելուն, նշեց՝ խստագույնս կպատժվեն նրանք, ովքեր կփորձեն նման քայլի գնալ:

Սպանված ոստիկանը՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանն, ըստ Սարգսյանի, արդեն իսկ կենսաթոշակի անցնելու տարիքում էր: Նա ամուսնացած է, ունի երեխաներ: Սարգսյանն ասաց՝ պատրաստ են պետության հնարավորությունների չափով օժանդակել նրանց:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ծառայողական պարտականությունները կատարելիս գիշերը ոստիկան էր սպանվել:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica