Կիևը կոչ է արել Եվրոպային՝ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ

Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն Եվրամիությանը խնդրել է խստացնել հակառուսական պատժամիջոցները. հայտնում է Gazeta.ru-ն:
Պրիստայկոն նշել է, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումները չեն կարող վերացվել այնքան ժամանակ, քանի դեռ «Ռուսաստանը չի կատարել Մինսկի համաձայնագրերի իր մասը»:
Բացի այդ, ըստ Ուկրաինայի ԱԳ նախարարի, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պետք է խստացնել նաև «օկուպացված Ղրիմում անցկացվող ընտրությունների պատճառով»: