close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել են Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցների հետ

Հասարակություն

15 Հոկտեմբերի 2019, 21:45
 ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել են Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցների հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Կենտրոնական և Հարավային Ամերիկայից (Արգենտինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Չիլի, Ուրուգվայ) Հայաստան և Արցախ ժամանած հասարակական քաղաքական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների հետ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով հյուրերին՝ Գրիգոր Հովհաննիսյանն արձանագրեց, որ Հայաստանը և Լատինական Ամերիկայի ժողովուրդները միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակվեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններին։

ԱԳ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց հյուրերին՝ Արցախի ժողովրդին սատարելու և նրա կողքին լինելու համար»,- ասվասծ է հաղորդագրությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica