close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը մեկնարկել է

Իրավունք

15 Հոկտեմբերի 2019, 21:08
 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը մեկնարկել է

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 15-իցմեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սննդից օգտվել է ՔԿՀ-ում պահվող 366 անձ: Համեմատության համար նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, սննդից օգտվել էր 300 անձ:

Հոկտեմբերի 16-ից ծրագիրը կմեկնարկի նաև ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Սա նշանակում է՝ քրեակատարողական հիմնարկներում ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։

70 օր տևողությամբ փորձնական ծրագրի  հաջող իրականացման դեպքում  հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում։

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica