close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խումբը հանդիպել է Կանադայի՝ Հայաստանում գտնվող մի շարք նահանգային օրենսդիր մարմինների անդամների հետ

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 18:49
  ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խումբը հանդիպել է  Կանադայի՝ Հայաստանում գտնվող մի շարք նահանգային օրենսդիր մարմինների անդամների հետ

Այսօր ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խումբը հանդիպել է Հայաստանում գտնվող՝ Կանադայի մի շարք նահանգային օրենսդիր մարմինների անդամների հետ։

Պատվիրակության կազմում էին Օնտարիոյի նահանգային խորհրդարանի անդամ Արիս Բաբիկյանը, Քվեբեքի նահանգային խորհրդարանի անդամ Գի Ուելեթը, Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Քարիջիանիսը, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Դերոսի, ինչպես նաև՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Մեսրոպյանը, Տորոնտոյի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մաթոսյանը և Քվեբեքի Հայ Դատի հանձնախմբի անդամ Աբրահամ Նիզիպլյանը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-կանադական գործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ՄԱնդրադարձ է եղել  գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կանադական փորձին, երկկողմ հարաբերություններում կանադահայ համայնքի դերին և դեռևս ամբողջությամբ չգործարկված ներուժին:  Կողմերը խոսել են նաև կանադական խորհրդարանական կառավարման համակարգի՝ Հայաստանում կիրառելի լավագույն տարրերը ուսումնասիրելու անհրաժեշտության մասին:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել կանադացի գործընկերներին Հայոց Ցեղասպանությունը Կանադայում պաշտոնապես ճանաչելու և ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման գործում հետևողական լինելու համար, ինչպես նաև շկարևորվել է Սիրիայի դեմ սանձազերծված թուրքական հարձակմանը համարժեք միջազգային գնահատականն ու գործողությունները։

Ակնարկ. Չափորոշիչներ
4 Օգոստոսի 2020, 17:33 Ակնարկ. Չափորոշիչներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica