close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+6°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոնդոնից՝ Արցախ. ներգաղթի և ներդրումների ի՞նչ հնարավորություններ կան

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 16:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոնդոնից՝ Արցախ. ներգաղթի և ներդրումների ի՞նչ հնարավորություններ կան

Մեծ Բրիտանիայի հայկական համայնքում Հայաստան ներգաղթի, Արցախում ներդրումներ անելու մտադրություններ կան. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Անետ Մոսկոֆյանը: Նա Արցախում է՝ ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու համար:

«Նախկին իշխանության ընթացքին կաշառակերության ահազանգը տարածված էր, զգուշությամբ էին մոտենում  ներդրումներ կատարելուն, բայց հույս ունենք, որ ներկա փոփոխությունները՝ թե՛ հարկային, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի առումով, կկարողանան ներգրավել  ներգաղթ և ներդրումներ»,- ասաց նա:

Ըստ Մոսկոֆյանի՝ Մեծ Բրիտանիան շատ թուրքամետ է, առ այսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կան խորհրդարանի մի քանի պատգամավորներ, որոնք աջակից են Հայ Դատին:

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության արդյունքում տարբեր երկրներից պատվիրակներ են եկել և մասնակցում են համաժողովին՝ ընդգծեց Անետ Մոսկոֆյանը, բայց տարբեր գաղթօջախների հետ աշխատանքը պետք է լինի պետական մակարդակով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica