close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը պիտի զգույշ լինի, որ բոլոր պատվիրակներին իր թշնամիները չդարձնի. Կիրո Մանոյան

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 16:31
 Ադրբեջանը պիտի զգույշ լինի, որ բոլոր պատվիրակներին իր թշնամիները չդարձնի. Կիրո Մանոյան

Համաժողովի բոլոր մասնակիցների տվյալները չեն հրապարակվի՝ նրանց Ադրբեջանի թիրախ չդարձնելու համար. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ամփոփելով Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի արդյունքները, հաղորդեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Ադրբեջանի արձագանքն ինձ դեռ չի հանդիպել. սա այն իրադարձություններից է, որին Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են նույն ձևով արձագանքել. կարող է՝ ընդհանրապես լռություն լինի: Բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանն իրեն կարողանա լիովին զսպել, վերջը մի բան պիտի ասի»,- նշեց նա:

Համաժողովի մասնակիցների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, ըստ Մանոյանի, կանխատեսելի է: «Պարզ է, որ մարդիկ կընդգրկվեն սև ցուցակներում. դրա համար շատ չնեղանաք, որ մենք բոլորի անունները չհրապարակենք: Ակնհայտ կլինեն նրանք, ովքեր ելույթ են ունեցել, ուղիղ եթերով նրանց ելույթները հեռարձակվել են: Ելույթ է ունեցել մասնակիցների կեսը, մյուս կեսը ելույթ ունենալու հնարավորություն չի ունեցել»,- ասաց նա:

Մանոյանի դիտարկմամբ՝  այս անգամ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ այս բոլոր մարդկանց իր դեմ չլարի: «Այս մարդիկ Արցախի բարեկամներն են, Ադրբեջանի թշնամիները չեն: Կարծում եմ, որ նրանք պիտի զգույշ լինեն, որ այս բոլոր մարդկանց իրենց թշնամիներ չսարքեն»,- ասաց նա:

Պատասխանելով Yerkir.am-ի՝ «արդյո՞ք պատվիրակներն իրենց երկրներում կարող են անվտանգության խնդիր ունենալ» հարցին՝ Կիրո Մանոյանն ասաց. «Անձնական անվտանգության խնդիրների մասին տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ կա մարդ, որ չի մասնակցել, քանի որ ընտրված պաշտոնյա է ինչ-որ երկրում, և իր արտգործնախարարությունն ասել է, որ Արցախ չգա: Անվտանգության առումով որևէ բան՝ որ մարդիկ Արցախ գալու համար վտանգի են ենթարկվել, չեմ լսել: Կար շատ մեծ ցանկություն շատերի կողմից գնալու մինչև շփման գիծ: Հաջողվեց քչերին: Դա բնական է, քանի որ Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների որոշելիքն է, մենք այդտեղ անելիք չունեինք: Առաջնագծից եկողները պատմում էին, որ այնտեղ լինելը՝ սահմանից ընդամենը 200 մետր հեռու լինելը, շատ տարբեր է, Ստեփանակերտում, Շուշիում դա չի զգացվում: Առաջնագծում զգում ես, որ այնտեղից նույն ձևով քեզ են նայում»:

Կիրո Մանոյանը գնահատմամբ՝ այս օրերը բավական կարևոր էին և՛ Արցախի համար, և՛ Արցախի բարեկամների: «Հիմնական խնդիրն այն էր, որ ցույց տրվեր Արցախի բարեկամներին, որ իրենք աշխարհում մենակ չեն: Որ Ադրբեջանի կողմից գործադրվող՝  մի կողմից Արցախը մեկուսացնելու քաղաքականությունը, մյուս կողմից՝ Արցախի բարեկամներին պատժելու քայլերը ոչ մի ազդեցություն չունեն: Օրինակ՝ Կանադայի պատվիրակներից մեկը, որը նախկինում ֆեդերալ խորհրդական էր, հիմա՝ Տորոնտոյի քաղաքապետական խորհրդի անդամ, ասում էր, որ նույնիսկ հպարտ է, որ Ադրբեջանի սև ցուցակում է»,- ասաց նա:

Պատվիրակներից ոմանք արդեն վերադարձել են իրենց երկրները, ոմանք՝ պատրաստվում են մեկնել: «Մնում է, որ այդ բոլորը կարողանան իրենց երկրներում իրենց աշխատանքներն ավելի ակտիվացնել»,- նշեց Կիրո Մանոյանը:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica