close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի 150 բարեկամներն իրենց 30 երկրներում կշարունակեն «Պրո Արցախ» ծրագիրը

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 15:34
 Արցախի 150 բարեկամներն իրենց 30 երկրներում կշարունակեն «Պրո Արցախ» ծրագիրը

30 երկրից 150 պատվիրակ Արցախի պետական կառույցների հետ հանդիպումներ ունեցան, շփվեցին ժողովրդի հետ, շրջեցին երկրով, ոմանք եղան առաջնագծում. ընդհանուր առմամբ՝ համաժողովի շրջանակում կազմակերպված ծրագրերն արդյունավետ էին, համագործակցությունը սերտ էր. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ամփոփելով Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի արդյունքները, նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հռչակագիրը, որ որդեգրվեց, ազդարարում է, որ ձևավորվում է «Պրո Արցախ»՝ Արցախի բարեկամների ցանց, որին մաս կկազմեն և՛ այս համաժողովի մասնակիցները, և՛ մարդիկ, որոնք Արցախի նկատմամբ դրական կեցվածք են դրսևորել, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացան մասնակցել այս համաժողովին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համաժողովի մասնակիցները տարբեր մշակույթների կրող  էին, տարբեր քաղաքական միջավայրերից, 29-ը՝ Հայ դատի հանձնախմբերի, Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչներ, որոնք ընկերակցել են ոչ հայազգի՝ Արցախի բարեկամներին, եղել են նաև տարբեր երկրների՝ օրինակ, Ֆրանսիայի, Կանադայի, ԱՄՆ-ի՝ ընտրված պաշտոնյաներ՝ ազգությամբ հայ:

Մանոյանը կարևորեց Իրաքից եկած պատվիրակության մասնակությունը: «Իրաքում ցարդ չկար Արցախի բարեկամների շրջանակ, բայց, փաստորեն, այս մարդկանց մասնակցությունը դրա նախադրյալները կհաստատի, և ուրեմն պետք չէ զարմանալ, որ մենք շուտով Իրաքում էլ կունենանք Արցախի բարեկամների շրջանակ»,- ասաց նա:

Նշվեց նաև, որ եղել են երկրներ, որտեղից ավելի շատ մարդիկ են նախատեսել մասնակցել համաժողովին, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել գալ: «Պատճառներից էր նաև նրանց ներքին քաղաքական իրավիճակը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայից կար ակադեմիական շրջանակի մեկ ներկայացուցիչ, բայց պատգամավորներ չկարողացան մասնակցել, քանի որ, «Բրեքսիթ»-ի պատմությամբ, նրանց արգելված է դուրս գալ երկրից, եթե միայն պաշտոնապես չգործուղվեն»,- տեղեկացրեց Կիրո Մանոյանը:

Կանադայից ևս դաշնային մակարդակի ներկայացուցիչներ չեն եղել, քանի որ այնտեղ եկող շաբաթ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, բայց եկել էին նահանգային իշխանության, Տորոնտոյի և Մոնրեալի քաղաքապետարանների ներկայացուցիչները: ԱՄՆ-ից եղել են նահանգների և քաղաքների ներկայացուցիչներ, դաշնային մակարդակի ներկայացուցիչ չի եկել, որովհետև համաժողովից մի քանի օր առաջ արդեն երեք կոնգրեսական մասնակցել է որոշ միջոցառումների և հանդիպումների հենց Արցախում, իսկ ԱՄՆ 8 կոնգրեսական տեսապատգամ էր ուղարկել Արցախի բարեկամների համաժողովին: Ավստրալիայից ներկայացուցիչ չի եղել կրկին նույն պատճառով, որովհետև նախորդող տասն օրերի ընթացքում բավական մեծ պատվիրակությամբ և՛ Ավստրալիայի դաշնային, և՛ նահանգային, և՛ տեղական մակարդակի ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից. նրանք ևս ուղարկել էին տեսապատգամներ:

Բավական մեծ թվով ներկայացուցիչներ են եղել Լատինական Ամերիկայից՝ Կոստա-Ռիկայից, Չիլիից, Ուրուգվայից, Կոլումբիայից, Պարագվայից:

Ամենամեծ պատվիրակությունները Բելգիայից և Ֆրանսիայից  էին, քանի որ Բրյուսելում է գործում Հայ դատի գրասենյակը, իսկ Ֆրանսիայի հայկական համայնքն ունի մեծաթիվ ներկայություն, նաև այնտեղ Արցախի ներկայացուցիչներն են ակտիվ գործում:

«Իսկապես բավական լայն և մեծ էր շրջանակը, մնում է շարունակել աշխատանքը՝ այդ ցանցն ակտիվ պահելու և հնարավորինս ընդարձակելու համար: Այդ մասին էլ հանդիպում կայացավ Արցախի ԱԳՆ-ի հետ, ճշտվեցին, թե ինչպես պիտի աշխատենք, և աշխատանքն արդեն իսկ շարունակվում է»,- ասաց Կիրո Մանոյանը:

Թեև համաժողովի համար միայն մեկ օր էր նախատեսված, սակայն համաժողովի մասնակիցները երկու-երեք օրվա հագեցած ծրագիր են ունեցել, այդ թվում՝ մասնակցել են Բերքի տոնին: «Մոտ 500 տաղավար էր, և դրսից եկածներն անմիջական շփումների հնարավորություն ունեցան տեղի բնակչության հետ, ինչը շատ դրական էր: Նաև՝ տարբեր-տարբեր հանդիպումներ տեղի ունեցան դրսի համայնքների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որոնք ունեին համագործակցության հռչակագրեր և պայմանագրեր: Այն խորհրդարաններից, որտեղ կան Արցախի բարեկամության խմբակցություններ, շրջանակներ, հանդիպումներ ունեցան Արցախի խորհրդարանի իրենց գործընկերների հետ, հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, Ազգայի ժողովի տարբեր խմբակցությունների և ԱԳՆ-ի հետ»,- նշեց Կիրո Մանոյանը:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica