close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետևանքով ԻՊ-ի ձերբակալված զինյալների ազատ արձակման մասին

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 11:45
 Պենտագոնի ղեկավարը հայտնել է Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետևանքով ԻՊ-ի ձերբակալված զինյալների ազատ արձակման մասին

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունները խոչընդոտ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար և հանգեցրել են կալանքի տակ պահվող շատ գրոհայինների ազատ արձակման. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պենտանգոնի ղեկավար Մարկ Էսպերին:

«Չնայած ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից առարկություններին և բազմաթիվ նախազգուշացումներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման հրաման է տվել, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փախստականների, անվտանգության մակարդակի նվազման և ամերիկացի զինվորականների համար լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծել»,- մանրամասնել է նա:

Ըստ Էսպերի՝ «այդ անթույլատրելի ներխուժումը հանգեցրել է ԻՊ-ի շատ վտանգավոր բանտարկյալների ազատ արձակմանը»:

Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ուժերի համար վտանգն այժմ աննախադեպ բարձր մակարդակի է հասել:

«Կա նաև սպառնալիք, որ մենք կներքաշվենք ավելի ծավալուն հակամարտության մեջ»,- մտահոգվել է Էսպերը և հավելել, որ այդ պատճառով Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը նախագահի հրամանով իրականացնում է Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զինվորականների դուրսբերում:

«Թուրքիայի միակողմանի գործողություններն ավելորդ էին և անտրամաբանական»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ Թուրքիան պատասխանատու է ռազմական գործողությունների բոլոր հետևանքների, ներառյալ՝ ԻՊ-ի հնարավոր վերածննդի, հնարավոր ռազմական հանցագործությունների և աճող հումանիտար ճգնաժամի համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica