close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+12°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ բարերար Ջոն Քյուրքչյանի համար (լուսանկարներ)

Հասարակություն

15 Հոկտեմբերի 2019, 11:34
 Սբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ բարերար Ջոն Քյուրքչյանի համար (լուսանկարներ)

Ս․թ․ հոկտեմբերի 14-ին Ս. Գայանե վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի հոգու խաղաղության և հանգստության համար. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Քյուրքչյանի ծնողների` Մայր Աթոռի բարերարներ Սարգիս ու Աստղիկ Քյուրքչյանների և եղբոր` Ջորջ Քյուրքչյանի շիրիմների կողքին է ամփոփվել նաև Ջոն Քյուրքչյանի աճյունը, ով միշտ սիրով ու հավատարմությամբ փարված էր Հայոց Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր էր համազգային կյանքի անդաստանների շենացման  գործում:

Հանգուցյալ Ջոն Քյուրքչյանի և Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ  2018 թվականի հունիսից Սուրբ Գայանե վանքին կից գործում է նաև Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, ուր ներկայիս խնամվում են 16 սոցիալապես անապահով և ծնողական խնամքից զուրկ մանուկներ և պատանիներ:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ ու Քյուրքչյան ընտանիքի անդամներ:

Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին:

«Նրա մահը մեծ կորուստ  եղավ մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Այս անցյալ տարվա  ընթացքին ապրեցինք  նրա կորստի ցավը, ինչպես նաև մխիթավեցինք նրա պայծառ հիշատակով: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին  տասնամյակների  թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, սիրելի  Ջոնը  բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի»,-ասաց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica