close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը

Իրավունք

15 Հոկտեմբերի 2019, 11:27
 Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ ծանոթ են տեսանյութին և անհրաժեշտ ուսումնասիրություն են կատարում։

Հիշեցնենք, որ օրերս Analitik.am-ը տեղեկություն էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Վրաերթը թաքցվել է և  չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում:

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը», ինչից հետո Analitik.am-ը հրապարակել էր տեսանյութ, որում երեխայի ծնողները մանրամասներ են հայտնում դեպքի մասին։ Ըստ նրանց պատմածի՝ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ ինքը չի վրաերթի ենթարկել երեխային, այլ երեխան է ընկել մեքենայի տակ։

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ նրա՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելիս դիպել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ, մարդասիրությունից դրդված, հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:

Նախկին պաշտոնյան հայտարարել է, որ հաղորդում է  ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica