close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան մտադիր է վերանայել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ իր դեմ նախատեսված պատժամիջոցների ֆոնին

Աշխարհ

15 Հոկտեմբերի 2019, 09:55
 Թուրքիան մտադիր է վերանայել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ իր դեմ նախատեսված պատժամիջոցների ֆոնին

Անկարան դատապարտել է ԵՄ երկրների ԱԳ նախարարների որոշումը Կիպրոսի տարածքային ջրերում իրականացվող հորատման աշխատանքների առնչությամբ և մտադիր է դրա հետ կապված վերանայել հարաբերությունները ԵՄ-ի հետ մի շարք ոլորտներում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությանը:

Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը դատապարտել էր Թուրքիայի՝ իր տնտեսական գոտու սահմաններում՝ ծովում, հորատման նոր աշխատանքներ իրականացնելու մտադրությունը:

ԵՄ երկրների ԱԳ նախարարները հրահանգել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկ նախապատրաստել՝ պայմանավորված Կիպրոսի մոտ նախատեսված հորատման աշխատանքներով: Նիստի ավարտին ընդունված հայտարարությամբ՝ ԵՄ ներկայացուցիչները, միևնույն ժամանա, կոչ են անում անհապաղ ջանքեր գործադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողություններին վերջ դնելու համար:

Անկարան ԵՄ-ին մեղադրել է կիպրոսցի թուրքերի շահերն անտեսելու մեջ՝ սպառնալով վերանայել համագործակցությունը ԵՄ-ի հետ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում անմիջական սպառնալիք են պարունակում ԵՄ անվտանգության համար:



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica