close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+5°
+13°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՄԸՄ-ը մեր ազգային արժեքների տարածմանը, հայակերտմանն ու հայապահպանմանը նվիրված կառույց է․ մեկնարկել է ՀՄԸՄ 12-րդ պատգամավորական ժողովը

Սփյուռքի ձայնը

14 Հոկտեմբերի 2019, 22:21
 ՀՄԸՄ-ը մեր ազգային արժեքների տարածմանը, հայակերտմանն ու հայապահպանմանը նվիրված կառույց է․ մեկնարկել է ՀՄԸՄ 12-րդ պատգամավորական ժողովը

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանում  տեղի ունեցավ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) հիմնադիր անդամ, մարզական գործիչ, գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանի կիսանդրու բացման արարողությունը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՄԸՄ-ի հայաստանյան սկաուտական թևի մի խումբ ներկայացուցիչներ,  համալսարանի ուսանողադասախոսական կազմը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՄԸՄ ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Շավարշ Քրիսյան կրտսերը և քանդակագործ Դավիթ Մինասյանը։

Կիսանդրու բացման արարողությունից հետո մեկնարկեց  ՀՄԸՄ 12-րդ պատգամավորական ժողովը, որի բացմանն իր ողջույնի խոսքն էր փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։ Հայրապետական օրհնանքում, որը ներկաներին փոխանցեց Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, մասնավորապես նշված էր․  

«ՀՄԸՄ-ն իր հիմանդրման օրերին կարևոր ծառայություն բերեց Հայոց ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր մանուկներին խնամելու գոծում, նպաստելով նրանց առողջության ամրանպնդմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Անցած 100-ամյակի ընթացում ՀՄԸՄ-ն նորանոր հաջողություններ արձանագրեց աշխարհի տարբեր երկրներում հիմնադրված մասնաճյուղերով, իրականացնելով առավել ընդգրկուն, գովարժան սպասավորություն մեր մանուկների, պատանիների և երիտասարդների համար»։

Պատգամավորական ժողովին  իր խոսքն էր հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Վեհափառի խոսքն ընթերցեց Լիբանանի հայկական «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը․

 «ՀՄԸՄ-ն սովորական մարմնամարզական կազմակերպություն չէ, այն առաքելություն է՝ էությամբ ու նպատակով։ Արդարև մեր ազգային արժեքների տարածմանը, հայակերտմանն ու հայապահպանմանը նվիրված կառույց է՝ իրակաան առաքելությամբ լցված։ Այսպիսին է ՀՄԸՄ-ն իր ծնունդով ու նպատակով։ Անցնող տարիներին նա նպատակով ու զոհողությամբ ու հանձնառությմաբ կատարեց իրեն վստահված պարտավորությունը»,- ասված էր Վեհափառի ուղերձում։ 
Ժողովին ելույթ ունենցավ ՀՄԸՄ Հայաստանի ազգային սկաուտական շարժման վարչության ատենապետ Դավիթ Հակոբյանը, ով նշեց․    

«Այսօր մենք հպարտորեն կարող ենք ասել, որ  հաղթել ենք, մեր եռագույնը 30 տարի առաջ կոթողել ենք Արարատի հայացքի ներքո։ ՀՄԸՄ-ը երկար տարիների ընդմիջումից հետո վերադարձել է Մայր Հայրենիք։ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ն անկախ Հայաստանում անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, այսօր արդեն կայացած կազմակերպություն է»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանն էլ իր խոսքում ասաց, որ ժողովը կարևոր է, որպեսզի քննարկեն ՀՄԸՄ-ի առաջիկա չորս տարիների գործունեությունը, հատկապես նախագածերի հետագա անելիքները․

«Սակայն 12-րդ պատգամավորական ժողովը յուրահատուկ է իր կայացման ժամանակով։ Չորս տարվա գործունեությոնից բացի, կարևոր է, որ ժողովն իր գնահատականը տա հայկական պետականության մեջ խոր արմատներ թողած, ամենամարդաշատ, տարածված, ժողովրդական ու երիտասարդ կառույցի մեկդարյա գործունեությանը։ Կասկածից վեր է, որ ՀՄԸՄ արժանապատվորեն կտրեց հայ ժողովրդի անցյալ դարի պատմության ընթացքը՝ միշտ պատրաստ լինելով անշահախնդիր ծառայել ազգին ու հայրենիքին»,- ասաց նա հաջողություն մաղթելով ժողովի աշխատանքներին։

Համազագային Հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ողջույնի խոսքը փոխանցեց ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Ռաֆիկ Գեվողլանյանը․

«Իր բազմաճյուղ գործունեությամբ, սկաուտական խիտ շարքերով և մարզական մրցունակ խմբերով հարուստ այս միությունը կա և կմնա հայակերտման ու հայապահպանման դարբնոցներից մեկը», - փաստեց նա։

ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն էլ ողջունելով հյուրերին՝ասաց․

«ՀՄԸՄ պատգամավորական ընդհանուր ժողովները միայն իրադարձություններ չեն։ Այս ժողովները համայն հայության ուշադրությանն արժանի հավաքներ են, որովհետև սրանք համախմբում են Հայաստանից, Արցախից և աշխարհի 23 երկրից մեր ժողովրդի ՀՄԸՄ ներկայացուցիչներին»

Իր ելույթում Մկրտիչյանը ներկայացրեց նաև անցնող 4 տարվա հաշվետվությունը։     

Ժողովի ընթացքում պարգևատրվեցին ՀՄԸՄ վաստակավոր 3 անդամներ՝ Վլադ Սիսերյանը, Մանուկ Քեոշքերյանը և Կառլոս Սեֆելյանը։

Պաշտոնական բացումից հետո մասնակիցները մեկնեցին Ծաղկաձոր, որտեղ կընթանա ժողովը և կընտրվի նոր Կենտրոնական վարչություն:  

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica