ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին գործի քննությունը
Իրավունք

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՍԴ աշխատակազմից։
Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։