close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Կոնստանտին Զատուլինի այցն Արցախ

Տարածաշրջան

14 Հոկտեմբերի 2019, 17:49
 Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Կոնստանտին Զատուլինի այցն Արցախ

Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիները նամակ-բողոք են հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝  Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Արցախ այցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը:

Հիշեցնենք, որ Զատուլինը, որը հոկտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Արցախի բարեկամների համաժողովում, մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում: Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքին վրդովեցրել է Զատուլինի հայտարարությունը, նրանց հետաքրքրում է՝ ի՞նչ է նշանակում «արցախյան հակամարտության անարդար լուծում», ո՞ւմ հրավերով է Զատուլինը մասնակցել ֆորումին, ո՞ր կազմակերպության անունից:

«Արդյո՞ք Զատուլինի բոլոր հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, համընկնում են Ռուսաստանի Դաշնության կամ Պետդումայի ղեկավարության տեսակետին»,- ասվում է ադրբեջանցիների նամակում:

Ադրբեջանցիները  Պետդումայի ղեկավարությունից պահանջում են արգելել Զատուլինին ելույթներ ունենալ Ռուսաստանի սահմաններից դուրս և բարձրացնել պաշտոնից հեռացնելու հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica