close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիահայերին աջակցության ծրագրերը պիտի արտացոլված լինեին բյուջեում. Սուրեն Պարսյան

Տնտեսական

14 Հոկտեմբերի 2019, 17:14
 Սիրիահայերին աջակցության ծրագրերը պիտի արտացոլված լինեին բյուջեում. Սուրեն Պարսյան

Սիրիահայերը հիմա տնտեսապես շատ ավելի թույլ վիճակում են, քանի որ նրանք իրենց գումարները մեծ մասամբ սպառել են. այսօր՝ հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագետ, ՀՅԴ փորձագետ Սուրեն Պարսյանը՝ կարևորելով, որ Հայաստանը պատրաստ լինի ընդունել և սոցիալապես ապահովել մարտական գոտուց հայրենիք տեղափոխվել ցանկացող մեր հայրենակիցներին:

«Մենք այդ շրջաններում ունենք 3000 սիրիահայ, և նրանց անվտանգության երաշխավորներից են նաև Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը: Հայաստանը պիտի պատրաստ լինի սիրիահայերին դիմավորել և նրանց սոցիալական փաթեթներ տրամադրել: Եվ, ի դեպ, այդ գումարները պիտի հստակ արտացոլվեին 2020թ. պետական բյուջեում: Աջակցության ծրագրերը պիտի պատրաստ լինեին»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի վրա Սիրիայում առկա ճգնաժամի տնտեսական ազդեցությանը՝ տնտեսագետն ասաց, որ այս պահին դա դժվար է գնահատել: «Բնականաբար, մեզ ձեռնտու է, որ Սիրիայում խաղաղություն լինի, զինադադար լինի, քանի որ դա հնարավորություն կտա սիրիահայերին այնտեղ իրենց կյանքը բարելավելու, նոր նախագծեր սկսելու, նաև՝ այս դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա շինանյութ արտահանելու Սիրիա՝ պատերազմից հետո վերականգնման ծրագրերի իրականացման համար»,- նշեց նա:

Պարսյանը հիշեցրեց, որ Սիրիան դիմել է ԵԱՏՄ-ին՝ անդամակցելու համար: «Անշուշտ, սա կարևոր տնտեսական էֆեկտ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար, սիրիահայերն էլ կարող են կապող գործոն լինել: Սակայն այս պահին Սիրիայում պատերազմ է, և պատերազմի ժամանակ շատ հեշտ է հարստանալ ու շատ հեշտ՝ աղքատանալ: Ոմանք գուցե հաջողեն, բայց ռիսկը բավական մեծ է»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանի և Սիրիայի միջև ակտիվ առևտրատնտեսական կապեր չեն եղել: «Սիրիայից մեր երկիր ներմուծվել է հագուստ, կաշվե իրեր՝ ոչ զգալի ծավալով: Վերջին շրջանում այդ ծավալը մի փոքր ավելացել է, քանի որ այնտեղ էժանացել է, բայց դա էական տոկոս չի կազմում»,- հայտնեց Պարսյանը:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica