close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանին մեղադրում են անսկզբունքայնության մեջ. «Մեդիա պաշտպան»

Քաղաքական

14 Հոկտեմբերի 2019, 15:14
 Արայիկ Հարությունյանին մեղադրում են անսկզբունքայնության մեջ. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 215 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 1՝ դրական, 187-ը՝ չեզոք։

Նախարար Արայիկ Հարությունյանին այս անգամ քննադատում են՝ մեղադրելով անսկզբունքայնության մեջ։ ՀՊՏՀ ուսանողները հայտարարություն են տարածել, որ իրենց համալսարանի նոր ռեկտոր Դիանա Գալոյանն իր գիտական աշխատանքում արտագրություններ է կատարել կուրսայինների կայքերից։ Հայտարարության մեջ ասված է նաև, որ նախարարությունը փորձում է կոծկել այդ փաստը։  Ուսանողները նշում են, որ փաստացի Արայիկ Հարությունյանի հավաստիացումները, որ իր համար արտագրություններն ընդունելի չեն, չի համապատսախանում իրականությանը։

ԵՊՀ ուսանողներն էլ փորձել են առաջարկ ներկայացնել, որպեսզի 3-րդ լուծարքի հնարավորություն ստանան։ Նրանք նշում են, որ համալսարանից դուրս են մնում չտեղեկացվածության պատճառով։ ԵՊՀ ուսանող Պատվական Մարգարյանը նշել է, որ ինքը ոչ մի լուծարք չունի և աջակցում է ընկերներին։ Մարգարյանի խոսքով, Գրիշա Թամրազյանը լսել է ուսանողներին և ասել է, որ հարցը փակված է և այդ հարցով քննարկում ծավալելու ցանկություն չկա։ Ըստ ուսանողների, նախարարությունն իրենց խնդիրներին լուծում չի տալիս, նախարարին հանդիպել չեն կարողանում։

Լրատվականները նշում են, որ Արամ Սիմոնյանը ժամանակին լինելով ԵՊՀ ուսումնական գծով պատասխանատուն, ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հեռացումը ԵՊՀ-ից: Ըստ լրատվականի, դա էր պատճառը, որ Արայիկ Հարությունյանը մեծ ջանքեր ներդրեց, որ Արամ Սիմոնյանը հեռացվի համալսարանից։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է գիտակրթական հաստատություններին, այն շուտով դրվելու է հանրային քննարկման։ ԵՐՖԻ նախկին գիտաշխատող Սասուն Գեւորգյանն, անդրադառնալով նախագծին, այն համարել է դատարկաբանություն։ Գիտաշխատողը նաև հավելել է. «Պարզվում է՝ ակադեմիական կարող են լինել էթիկան, բարեվարքությունը, ազատությունը… Ամենազվարճալին «ակադեմիական շարժունություն» մեծ միտքն էր, որի մասին մտածելիս վեր է հառնում սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հզոր կերպարը: Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու նրան ուղղված իմ նամակներն ու դիմումները կորան՝ «ակադեմիական շարժունությունն» է մեղավոր»։

Փաստացի, Արայիկ Հարությունյանի ղեկավարած բազմապրոֆիլ կառույցի գրեթե բոլոր խնդիրները կապված են կրթության ոլորտի հետ։

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica