close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիական բանակի ներկայությունը կկասեցնի Թուրքիայի առաջխաղացումը. արևելագետ

Տարածաշրջան

14 Հոկտեմբերի 2019, 15:11
 Սիրիական բանակի ներկայությունը կկասեցնի Թուրքիայի առաջխաղացումը. արևելագետ

Սիրիական բանակի առաջ շարժվելը դեպի հյուսիս՝ հուսադրող է, խոսվում է, որ նրանք պատրաստվում են մտնել Կամիշլի և Հասաքե. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը:

«Այսպես, թե այնպես մինչև հիմա առանձին զորախմբեր կան հյուսիսային մասի որոշ բնակավայրերում, ինչ արդեն որոշակի զսպող հանգամանք է, որպեսզի թուրքական առաջխաղացումը որոշ չափով կասեցվի: Իսկ եթե արդեն սիրիական բանակային ստորաբաժանումները գան, ինչի վերաբերյալ կարծես թե պայմանավորվածություններ կան քրդերի հետ, արդեն վերջնականապես կկանգնեցվի թուրքական առաջխաղացումը և կփոխվի պատկերը՝ խոսելով արդեն այլ շրջափուլի մասին»,- ասաց նա:

Երեկ երեկոյան քրդական և միջազգային մամուլը տեղեկություններ տարածեցին, թե համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի կառավարության հետ, որի համաձայն՝ սիրիական բանակը, շարժվելով դեպի հյուսիս՝ քրդական ինքնավարության տարածք, պետք է հասնի մինչև թուրք-սիրիական սահման: «Ահաբեկիչների դեմ պայքարող» Թուրքիայի համար, այսպիսով, կարող  է ի չիք դառնան բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին սիրիացի քրդերի դեմ և ունեին հեռահար նպատակներ՝ ընդհուպ մինչև Սիրիայի հյուսիսի բռնազավթումը:

Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ռուս-թուրքական առճակատում Սիրիայում, հաշվի առնելով այն, որ Դամասկոսն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, արևելագետը նշեց. «Ըստ իս՝ Թուրքիա-Ռուսաստան, Ռուսաստան-ԱՄՆ և այլ խոշոր խաղացողների միջև բախումներ չեն լինի: Կլինի միջնորդավորված՝ քրդերին, ԻՊ-ին օգտագործելով, մինչև սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը»:

Անդրադառնալով խնդրին, թե պետք է սպասել Ռուսաստանի միջամտությանը նման դեպքերի զարգացման ժամանակ (երբ Սիրիայի բանակն առաջ է գնում), Սարգիս Գրիգորյանը նշեց, որ երբ Սիրիայի բանակը երեկ մուտք գործեց Մանբիջ և, ըստ տեղեկությունների, նաև Քոբանի, սա նշանակում է, որ արդեն կա ռուսական միջամտություն, քանի որ սիրիական բանակը չունի այդքան ռեսուրս:

Ի պատասխան մեր այն հարցին՝ արդյո՞ք քրդերի այն հայտարարությունը, թե Սիրիա-սիրիացի քրդեր (Սիրիայի դեմոկրատական ուժեր) համագործակցությունը ենթադրում է նաև Աֆրինի ազատագրում, բանախոսը հաստատեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ Սիրիայի կողմից պաշտոնական հայտարարության բացակայության պատճառն այն է, որ Աֆրինը փաստացի համարվում է Սիրիայի մաս, իսկ Թուրքիան այնտեղ անօրինական է:

Նշենք, որ 2018 թ. հունվարին Թուրքիայի կողմից ձեռնարկված մեկ այլ՝ «Ձիթենու ճյուղ» կոչվող օպերացիայի հետևանքով Թուրքիան օկուպացրել էր սիրիական Աֆրին քաղաքը: Դրանից հետո արդեն Թուրքիան սկսել էր իրականացնել ասիմիլիացիոն քաղաքականություն. դպրոցներում տեղի բնակչությանը (քրդեր, արաբներ և այլն) սովորեցվում էր թուրքերեն, Թուրքիայի պատմություն, բացվում էին թուրքական համալսարանների մասնաճյուղեր, ամենուրեք ծածանվում էր թուրքական դրոշն ու Էրդողանի և Աթաթուրքի նկարներն էին:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica