close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը պնդում է՝ Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին

Տարածաշրջան

14 Հոկտեմբերի 2019, 13:38
 Էրդողանը պնդում է՝ Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին

Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին. մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարբեր խոսակցություններ են պտտվում, սակայն մենք կարծում ենք, որ Քոբանիի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ռուսաստանը դրական է վերաբերվում այդ հարցին»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև հավելել է, որ «Թուրքիայի զինված ուժերը, այսպես կոչված, սիրիական ազատագրական բանակի զինյալների համար կապահովեն անվտանգ մուտք Մանբիջ քաղաք, որը գտնվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի վերահսկողության տակ»:

«Մանբիջի հարցով մենք համաձայնագիր ունեինք ԱՄՆ-ի հետ, ըստ որի՝ 90 օրվա ընթացքում  ահաբեկիչները պետք է դուրս բերվեին: Այժմ մենք իրականացնում ենք մեր սեփական որոշումը. Մանբիջը պետք է ազատագրվի գրոհայիններից: Այնտեղ կլինեն Մանբիջի իրական տերերը, այսինքն՝ մեր արաբ եղբայրները: Մենք կփորձենք ապահովել նրանց անվտանգությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքով՝ Անկարան դրական է գնահատում ԱՄՆ-ի որոշումը Սիրիայի հարավ զորքերի տեղափոխման վերաբերյալ: «ԱՄՆ-ը հավատարիմ է մնում զորքերը դուրս բերելու իր դիրքորոշմանը: Մենք կարծում ենք, որ դա դրական քայլ է»,- եզրափակել է նա:

 

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica