close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2020
+17°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի և սահմանապահների միջև բախում է տեղի ունեցել. լուսանկարներ

Իրավունք

14 Հոկտեմբերի 2019, 11:38
 Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի և սահմանապահների միջև բախում է տեղի ունեցել. լուսանկարներ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, իրանա-ադռբեջանական սահմանին սահմանախախտման փորձ է գրանցվել: Սահմանախախտն Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի կերպով փորձել է ներխուժել Ադրբեջանի տարածք. հայտնում է haqqin.az-ը:

Սահմանախախտը հայտնաբերվել է, բայց շարունակել է սառը զենքով դիմադրություն ցույց տալ սահմանապահներին՝ վիրավորելով նրանցից մեկին: Բժիշկների գնահատմամբ՝ վիրավոր սահմանապահի վիճակը բավարար է:

Սահմանախախտին խուզարկելու արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 790 գրամ մարիխուանա, 105 գրամ հերոին, 100 գրամ բյուրեղների տեսքով թմրանյութային զանգված:

Սահմանախախտը 1990 թվականին ծնված Էթիբար Ավազօղլու Յադիգարովն է:

Հարուցվել է քրեական գործ:

 

Կոչ՝ Գանատահայութեան
25 Մայիսի 2020, 16:23 Կոչ՝ Գանատահայութեան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica