close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Բրիտանիայի թագուհու ելույթի առանցքային թեման կլինի Brexit-ը

Աշխարհ

14 Հոկտեմբերի 2019, 10:23
 Մեծ Բրիտանիայի թագուհու ելույթի առանցքային թեման կլինի Brexit-ը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը երկուշաբթի կբացի բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանը։ Նա կարտասանի «գահի ճառ»-ը, որն, ավանդույթի համաձայն, պատրաստվում է գործող կառավարության կողմից և ներառում գալիք տարվա հիմնական առաջնահերթությունները գալիք տարում. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս անգամ խոսքը վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ հուլիսի վերջին իշխանության եկած Պահպանողական կուսակցության նոր կառավարության գործողության ծրագրի մասին է։ 

Press Association գործակալության հաղորդմամբ՝ կներկայացվի 22 օրինագիծ, այդ թվում՝ առողջապահության, հանրային անվտանգության և իրավակարգի ապահովման, երկաթուղիների կարգավորման, միգրացիոն քաղաքականության ոլորտներում։ Բայց ուղերձի գլխավոր թեման, որը սովորաբար տևում է մոտ 10 րոպե, պետք է դառնա Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալը:

Կառավարության գրասենյակի աղբյուրի տեղեկություններով՝ թագուհին կհայտարարի այն մասին, որ խորհրդարանի օրակարգում պետք է ընգրկվի Brexit-ի մասին նախագիծ։ Բրիտանացի բանակցողներն այժմ բանավեճ են վարում Բրյուսելի հետ, որպեսզի մինչև հոկտեմբերի 17-18-ը՝ ԵՄ գագաթնաժողովին մնացած մի քանի օրում համաձայնեցնեն նոր գործարքը։ Դրանից հետո, եթե համաձայնությունը ձեռք բերվի, Ջոնսոնը պետք է այն անցկացնի խորհրդարանում։ Ավելի վաղ պատգամավորները երեք անգամ մերժել էին Brexit-ի մասին գործարքը, որն առաջարկել էր նախորդ վարչապետ Թերեզա Մեյը։ Նրան փոխարինած Ջոնսոնը խորհրդարանում ոչ մի քվեարկություն չի շահել, իսկ նրա կուսակցությունը վերջնականապես կորցրել է մեծամասնությունը։

Վարչապետը պարտվել է նաև Գերագույն դատարանում։ Երկրի գլխավոր վերաքննիչ ատյաններից մեկն անօրինական է համարել նրա որոշումը՝ դադարեցնել խորհրդարանի աշխատանքը հինգ շաբաթով, որպեսզի պատրաստի «գահի ելույթը»։ Գերագույն դատարանի դատավորները միաձայն վճիռ են կայացրել՝ համաձայնելով Ջոնսոնի քննադատների հետ, որոնք դրանում տեսել են խորհրդարանականների՝ Brexit-ի ընթացքը որոշելուց խոչընդոտելու փորձ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում գահի ելույթը

Գահի ելույթի հանդիսավոր արարողությունը, որն ավելի քան 500 տարվա պատմություն ունի, ներառում է Համայնքների պալատի պատգամավորներից մեկի «պատանդառումը»՝ որպես թագուհու՝ իր նստավայրը ողջ և առողջ վերադառնալու երաշխավոր։ Բրիտանիայի միապետի թիկնապահները խուզարկում են խորհրդարանի շենքը՝ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար՝ հիշելով Գայ Ֆոքսի և նրա հանցակիցների՝ 1605 թվականի Վառոդի դավադրությունը։

Թագուհին Վեսթմինսթերյան պալատ գալուց հետո վերահանդերձավորվում է, մասնավորապես՝ զգեստները փոխելու համար նախատեսված սենյակում հագնում է ձյունաճերմակ թիկնոցը և վերցնում գլխավոր պետական թագը՝ «Կոհինուր» ադամանդով, որի 105 կարատանոց է:

Այնուհետև երթն ուղևորվում է Լորդերի պալատ, որտեղ միապետը գահից կարդում է ուղերձը։

Լինելով թագուհի 1952 թվականից՝ 92-ամյա Եղիսաբեթը 65 անգամ գահի ելույթ է կարդացել։ Միապետն այս արարողությունը բաց է թողել միայն երկու անգամ՝ 1959-ին և 1963-ին՝ հղիության պատճառով։

Պատգամավորները 4-5 օր ունեն՝ քննարկելու թագուհու ներկայացրած՝ կառավարության գործունեության ծրագիրը, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի քվեարկության։ Վերջին անգամ խորհրդարանը թագուհու «գահի խոսքը» մերժել է 1924-ին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր պահպանողական Սթենլի Բոլդուինը։ 

 

 

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica