close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+20°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հանգամանքներում «սև ցուցակում» հայտնվեց լատվիացի պատգամավորը

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2019, 19:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հանգամանքներում «սև ցուցակում» հայտնվեց լատվիացի պատգամավորը

Ադրբեջանի «սև ցուցակում» Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը հայտնվեց, երբ 2016-ի ապրիլի 2-ին՝ ռազմական գործողություններ սկսվելուն պես, եկավ Արցախ: Yerkir.am-ի հետ հարցազրույցում Սերգեյ Պոտապկինը պատմեց, որ երբ լսեց Արցախում լարվածության մասին, որոշեց, որ պարզապես պարտավոր է տեսնել՝ ինչ է կատարվում և սատարել մարդկանց, որոնք վաղ առավոտյան զարթնել էին կրակոցների ձայնից: Հետ ճանապարհին արդեն տեղացի մի լրագրող զանգեց և ասաց, որ ինքը հայտնվել է Ադրբեջանի համար անցանկալի անձանց թվում:

«Ես բացարձակապես դեմ եմ «սև ցուցակների» գոյությանը, դեմ եմ, որ սահմանափակեն մարդկանց՝ Արցախ գալու իրավունքը, իրենց աչքով տեսնելու, սեփական կարծիքը կազմելու իրավունքը և իրենց երկրներում պատմելու իրավունքը»,-ասաց նա:

Պոտապկինը համարում է, որ Արցախը արժանի չէ մեկուսացված լինելու. «Այնպես որ, ջանքերը՝ սահմանափակել մարդկանց այցը, որոնք կարող են այստեղ գտնվել, տեսնել հրաշալի Ստեփանակերտը, կարծում եմ՝ նախ և առաջ գործողություններ են հասարակ մարդկանց դեմ, որոնք ընդհանրապես չեն մտածում քաղաքականության, աշխարհաքաղաքականության մասին, Ադրբեջանի և Հայաստանի լարված հարաբերությունների մասին, թեպետ նրանք դրան բախվում են ամեն օր, բայց, ամեն դեպքում, ես համարում եմ, որ նրանք արժանի չեն մեկուսացած լինելու»:

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, նրա համոզմամբ,  գերակա է ՄԱԿ-ի կանոնադրության մյուս բոլոր դրույթների համեմատ. « Միայն այս հիմքով պետք է կարգավորվի հակամարտությունը: Բայց մենք գիտենք, որ տասնամյակներ շարունակ կարգավորման տարբեր առաջարկություններ են եղել, որոնք, ցավոք, ոչնչով չեն ավարտվել: Լուծման ճանապարհն, անկասկած, միայն խաղաղ երկխոսությունն է՝ Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը»,-ասաց լատվիացի նախկին պատգամավորը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica