close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+10°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նժդեհը, ոչ ձեր, ոչ Փաշինյանի պաշտպանության ու PR կարիքը չունի, նրա անունը Հայաստանի պատմության մեջ գրված է ոսկե տառերով․ Արթուր Ղազինյան

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2019, 13:36
 Նժդեհը, ոչ ձեր, ոչ Փաշինյանի պաշտպանության ու PR կարիքը չունի, նրա անունը Հայաստանի պատմության մեջ գրված է ոսկե տառերով․ Արթուր Ղազինյան

Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Երեկ հանրապետականներն ու իմքայլականները համատեղ խրախճանք էին կազմակերպել, հրճվում էին Փաշինյանի Աշխաբադում ունեցած ելույթով։ Հանրապետականները հերթական առիթը ստացան Նժդեհի կարևորությունն հիշեցնելու, իսկ իրենցքայլականները մեծ պաթոսով տարածում էին Փաշինյանի հայրենասիրությունն ու Ալիևի <<պորտը տեղը դնելու>> մասին տեղելությունը։

Լավ, մի հարց. Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ, ի՞նչ արտառոց բան կար դրա մեջ, գլուխը կապեր ու լռե՞ր։ Հատկապես որ նրան տրվել է բավարար ժամանակ պատասխանը մշակելու համար։ Մնում էր միայն վարժ առոգանությամբ կարդալ։

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում Ադրբեջանի ղեկավարները մեկ անգամ չէ, որ «ծեծ են կերել» Հայաստանի ղեկավարների կողմից։

Եթե իրենցքայլականների վարքագիծը դեռ կարելի է հասկանալ, հանրապետականներին ոչ մի կերպ չեմ հասկանում։ Երեկ իրենք մոռացել էին, որ ընդդիմություն են և առաջնորդվում էին «լավին լավ ասենք» կլասիկ ընդդիմության հոգեբանությամբ։

Տղերք, Փաշինյանը ձեր աջակցության ու PR կարիքը չունի, իսկ եթե որոշել եք դուք PRվեք իր ֆոնին, ասեմ որ չի ստացվել։

Ասեմ նույնիսկ ավելին. Նժդեհը, որ ձեր, ոչ Փաշինյանի պաշտպանության ու PR կարիքը չունի, նրա անունը Հայաստանի պատմության մեջ գրված է ոսկե տառերով։

Հ.Գ. Դե իսկ Ռուսաստանում արդեն վաղուց հասկացել են, թե ով է Նժդեհը Հայաստանի ու Հայ ժողովրդի համար և ոչ մի Ալիև չի կարող նսեմացնել նրա հերոսական կենսագրության դրվագները ու վաստակը Հայկական պետականությանը»,- գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica