close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+10°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարեփոխումները պետք է լինեն արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունք. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2019, 19:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարեփոխումները պետք է լինեն արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունք. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Թեև ոչ բռնի հայտարարություններով, բայց իրականում բռնի ձևերով մարդկանց պաշտոններից հեռացնելը ընդունելի մարտավարություն չէ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նա նշեց, որ միջոցները, որ երբեմն գործադրվում են իշխանությունների կողմից` դատարանների գրավումը և այլն, բնականաբար, նորմալ գործընթաց չէ, և այդ մասին ՀՅԴ-ն իր  տեսակետը հայտնել է ուղղակիորեն վարչապետին՝ ասելով, որ բարեփոխումների կարիք կա, բայց դրանք պետք է լինեն համախոհությամբ, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներով:

«Բազմիցս հայտարարել ենք, որ իշխանության երեք ճյուղերը պետք է անկախ լինեն և հակակշռեն մեկը մյուսին. պետք է զգույշ լինել, որ իսկապես տարանջատված լինեն, և մանավանդ արդարադատության համակարգը անկախ գործի»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ստեփանակերտյան հայտարարության հետևանքներին` Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց. «Բնականաբար, ՀՅԴ-ի համար էլ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց քանի կա բանակցային գործընթացը, և մտադիր ենք, որ Արցախն էլ միանա բանակցային սեղանին, լուծման փնտրտուքի միտում կա: Եվ, բնականաբար, երբ հայտարարում ես այդ կցկտուր կեցվածքի մասին՝ խաղաղության  գործընթացին չի նպաստում: Բայց դա ոչ մի ձևով չի նսեմացնում այն մոտեցումը, որ մեզ համար ընդունելի է՝ ոչ մի զիջում Արցախի հողից»:

Բացարձակ իմաստով խնդիր չունենք այդ մոտեցման հետ, ասաց նա, բանակցային իմաստով կարող են դժվարություններ առաջացնել, բայց դա էլ քաղաքական լուծում է պահանջում, և պետք է օգնել ՀՀ-ին, որ լուծումը գտնի:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica