close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն – 3

Հասարակություն

11 Հոկտեմբերի 2019, 17:34
 Հայ դիվականության պատմություն – 3

Պատմաբան Արթուր Շահնազարյանը,որը դժբախտաբար շատ քչերին է հայտնի,մշակեց բավականին յուրատեսակ սկզբունք,որը բացատրում է կատարվածը (1992թ.)։ Նա հայտնում է այն տեսակետը,որ արիական անհատականության եւ ստեղծագործական գենը կրկին,հերթական անգամ,չկարողացավ դիմադրել ոչ արիական եւ նախարիական գենին,որն, ի տարբերություն հնդեվրոպական գենի,օժտված է հզոր հոտային բնազդով,իսկ այդ բնազդը քանդիչ է։ Արթուր Շահնազարյանը պնդում է նաեւ,որ ազգի աստիճանական անկումը դարեդար ցուցաբերում էր իր նախանձելի մնայուն լինելը եւ արդյունքն է ցեղերի գեների բախման,այլ ոչ թե ռազմական բախումների։

Մեկ ուրիշ մոտեցման համաձայն՝ հասարակական եւ քաղաքական պայթյունը,որը Հայաստանը 100 տարով հետ մղեց,կազմակերպվել էր դրսից՝ հոգեբանական ճառագայթումներով,որն ազդում էր բարձր զարգացում ունեցող մտավորականության վրա,եւ իբր այդ ճանապարհով ստեղծեցին արտաքին ուժերին նպաստող հասարակական երեւույթներ։

Սակայն այս ամենը,անշուշտ,հիմարություններ են։ Տեղի ունեցավ այն,ինչ պիտի տեղի ունենար։ Ազգն ունեցավ թուլության պահ եւ հանձնվեց պատահական արկածախնդիրների. (որը,ինչպես Մարքսն էր ասում),նրան արգելված էր ինչպես կնոջը։ Դրա բուն պատճառը այն էր,որ բնակչությունն ամբողջովին զուրկ էր քաղաքական կուլտուրայից, եւ որոշ արգելքների վերացումը հանգեցրեց խռովության,որն էլ հագավ կեղծ ազգային տարազ եւ ամբողջովին դատարկեց մարդկանց հոգիները՝ այդ թվում նաեւ զինվորականության։

Ցնցող փաստ կարելի է համարել այն իրողությունը,երբ 1986-1990թթ. Խորհրդային Միության ազատականությունը թույլ տվեց հրատարակել նախկինում արգելված ստեղծագործությունները,հայ գրողների դարակներում ոչինչ չգտնվեց։ Ինչպես պարզվեց,բոլորը գրում էին գաղափարախոսական թույլտվություն ունեցող ստեղծագործություններ եւ ազատորեն հրատարակում էին անազատ մամուլում։ Հրապարակ չիջան նաեւ նոր անուններ։ Փոխարենը սրճարաններում եւ խոհանոցների բանավեճերում «Շարժման» հոգեւոր հայրերն ավելի քան համարձակ էին եւ ունեին  հարձակողական տրամադրություններ,կարողանում էին համոզել տեխնիկական մտավորականությանը,որ շուտով սկսվելու է ազգային-ազատագրական հեղափոխությունը։ Այդ հեղափոխությունը,անշուշտ,սկսվեց,բայց ոչ թե ազգային-ազատագրական,այլ ապադասակարգային,որի միակ ստոր նպատակը իշխանության վերադասավորումն էր։

Խեղճ տեխնիկական մտավորականությունն անմիջապես հասկացավ խաբեությունը,սակայն իրականում արդեն ուշ էր։ Երբ փակվեցին գիտահետազոտական հաստատությունները եւ արդյունաբերական ձեռնարկությունները,նրանք առաջինը փախան անհարմար դարձած երկրից,ոմանք՝ արտասահման,ոմանք՝ Ռուսաստան,իսկ մեծ մասը դարձան վաճառականներ։

Ավելի ուշգլուխ բարձրացրեց նաեւ «բանվոր դասակարգը»,որը նախորդ իշխանությունների ժամանակ վայելում էր մեծագույն հարգանք եւ որին սիրաշահում էին իշխանությունները։ Այդ դասակարգը միասնաբար դուրս էր գալիս ցույցերի,գովաբանում էր «հարազատ իշխանությանը» եւ հարկ եղած դեպքում իր վրա էր վերցնում  ամբոխին սանձելու պարտականությունը։ Բայց այդ դասակարգի համար նորություն չէր սեփական աշխատուժը վաճառելու կարգը,սակայն 1992-ին դա դարձավ համընդհանուր երեւույթ։ Արտագաղթը հասավ առասպելական չափերի։ Երկրից դուրս էին գալիս համայնքներ,ընտանիքներ,ցեղեր՝ իրենց ամբողջ ունեցվածքով՝ կահույքով,անասուններով։ Իմիջիայլոց,շատ ընտանիքներ մինչեւ այսօր էլ ապրում են դրսից ուղարկված միջոցներով։ Այդ միջոցների հաշվարկը ցույց է տալիս,որ մինչեւ Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամը (1998թ.) մասնավոր ճանապարհով Հայաստան էր մտնում մոտավորապես 500 միլիոն դոլար։ Այդ գումարները բնակչությունից կորզվում էին պետության մենաշնորհի շրջանակում երկիր բերվող ապրանքների եւ վառելանյութի դիմաց։ Ժողովրդի նկատմամբ կազմակերպված այդ թալանը Հայաստանի իշխանությունների տնտեսական գործունեության գլխավոր զբաղմունքն է մինչեւ այսօր։

Սակայն բոլորից ավելի  առաջ երկրից փախավ նախկին կուսակցական վերնախավը (նոմենկլատուրան),որ չհավատաց «շարժման» կողմից տրված խոստումներին ու երաշխիքներին։ Սրանք փախան վախկոտ նապաստակների պես,քանզի հստակ զգացնել էր տալիս ամբոխի ատելությունը եւ այդ ատելության դեմ առաջացած վախը։ Սակայն այդ ատելությունն արդարացված էր,եւ ես դեռ կխոսեմ այդ մասին։

Իսկ առայժմ մի փոքր դիտողություն. 1998թ. մինչեւ 90-ական թվականների կեսերը զանգվածային ցույցերը,գործադուլները,երթերը եւ այլ տեսակի բողոքները ցնցեցին իշխանության բոլոր կառույցները։

Երեւանի քաղկոմի քարտուղարի պաշտոնում այդ տարիներին փոխվեց 3 քարտուղար։ 1988թ. կեսերին այդ պաշտոնը թողած Լեոնիդ Ներսիսյանի մասին,որը համարյա 15 տարի ղեկավարում էր քաղաքը,պատմում էին հետեւյալը. արդեն պաշտոնազրկված,հրաժեշտի բյուրոյի նիստում նա քաղկոմի քարտուղարներից եւ շրջանային գործկոմների նախագահներից պահանջեց իրեն հասանալիք «տուրքերը»։ Բայց ներկաները  «շան լափ» թափեցին Ներսիսյանի գլխին,որովհետեւ գիտեին,որ արդեն պաշտոնազրկված է։

Իսկ ոմն Գրիգոր Ասատրյան,որը 1989թ. ամառվանից մինչեւ 1990թ. օգոստոս ամիսը քաղկոմի առաջին քարտուղարն էր,իսկ նախկինում  Կենտկոմի քարոզչության բաժնի վարիչը,ոչխարի դիմագծերով եւ ուղեղով,երկար տարիներ լինելով «Կոզյոլ» մականունով մանր գանգստերի եւ ավազակի բարեկամը,իր պաշտոնավարության առաջին վեց ամիսների ընթացքում սահմանեց յուրօրինակ ռեկորդ։ Նա աշխատանքից ազատեց Երեւանի բոլոր շրջանների դատախազներին,դատավորներին,ոստիկանության պետերին եւ խոշոր առեւտրական կենտրոնների տնօրեններին (Երեւանում կար 8 շրջան) եւ ազատված պաշտոններում նոր մարդկանց նշանակելու համար վերցրց 50-100 հազար ռուբլի կաշառք (դոլարն այդ ժամանակ սեւ շուկայում արժեր 6-8 ռուբլի),բացի այս խոշոր գումարներից, Գ. Ասատրյանը չէր հրաժարվում նաեւ մանր 10 հազարանոց «գործերից»։

Բոլոր նրանք,ովքեր իրավունքով  ատում էին Ասատրյանին ու նրա նմաններին,չէին հասկանում,թե շուտով Հայաստանում ինչպիսի դեւեր պիտի շուրջպար բռնեն,թե  ինչ ահավոր քանդիչ ուժ է իր հետ բերում թափով իշխանության ձգտող ուժը,որը միավորված է սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ արհամարհանքով։ Շուտով դաժան փոթորիկով կոչնչացվեն գյուղատնտեսությունը,արդյունաբերությունը,կոտնահարվեն մշակույթը,գիտությունը եւ կրթությունը,կթալանվի եւ կփոշիացվի ամբողջ ազգային հարստությունը,որ ստեղծվել էր մի քանի սերունդների կողմից։

1990թ. իշխանության գլուխ անցածները պետական անկախությունը մեկնաբանում էին որպես որեւէ պատասխանատվությունից անկախություն եւ այլասերված հաճույք էին ստանում քանդելուց ու թալանելուց։ Սակայն ամենազարմանալին այն է,որ ժողովուրդը անտրտունջ համակերպվում ու դիմանում էր բոլոր անօրինակություններին,ցրտին,սովին,աղքատությանը,լկտիությանը եւ իշխանությունների ծաղրուծանակին։ Գուցե դա նրանից  էր,որ կատարվածը ընկալում էր որպես պատիժ սեփական մեղքերի համար։ Կամ գուց դա մեր ժողովրդի էությունն է,որը թելադրում է ապստամբել,երբ փորդ կուշտ է,լուռ դիմանալ այն ամենին,ինչ Աստված կուղարկի մեզ,երբ մենք քաղցած ենք։ Այդ դեպքում ստիպված ենք խոստովանել,որ երկիրը զավթած դեւերը հայտնվեցին բարենպաստ հողի վրա,որի մասին ունեին ստույգ տեղեկություններ։ Կամ ասենք այսպես՝ նրանք այս առիթով ստացան մանրամասն խորհուրդներ ու տեղեկություններ։

Կարծում եմ,որ ներածական խոսքի համար այսքանը բավական է։ Խոսքս նպատակ ուներ միայն սահմանել գրքի բովանդակությունը եւ ընթերցողին տրամադրել լուրջ խոսակցության։ Եվ եթե հեղինակին հաջողվեց գոնե մասամբ հասնել այս երկու նպատակներին,ապա իր կողմից դա նկատվում է որպես բարի նախանշան։     

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica