close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել. Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքը՝ Արցախի բարեկամների համաժողովի մեկնարկին

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2019, 14:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել. Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքը՝  Արցախի բարեկամների համաժողովի մեկնարկին

Մեր հյուրերին՝ ձեզ, սիրելի՛ բարեկամներ, մաղթում եմ բարի գալուստ Արցախ, որն այսօր աշխարհին ներկայանում է որպես առաջադեմ, ժողովրդավար պետություն՝ իր հյուրընկալ, աշխատասեր, հողին ամուր կառչած ժողովրդով և հազարամյա պատմությամբ կերտված հայկական ինքնությամբ ու մշակույթով. Արցախի բարեկամների՝  «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով 4-օրյա համաժողովի մեկնարկին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Արցախյան գոյամարտի ակունքներին պատմական անդրադարձ կատարելով՝ նա ասաց, որ արցախցին պատրաստ է կյանքի գնով պայքարել ազատության համար: «Ժողովուրդը դիմադրեց, տոկաց և նույնիսկ համայնավարական ռեժիմի տակ տոկաց՝ պահանջելով, որ խորհրդային պետական իշխանության լուռ մեղսակցությամբ Ադրբեջանին պատանդ տրված հպարտ Արցախն իր հայկական դիմագիծն ու ինքնավարությունը պահպանի»,- շեշտեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝  արցախյան շարժման մեկնարկը զարմանալի չէր. այն հաջորդեց տեղահանություններին,  Բաքվի ու Սումգայիթի ջարդերին: «Որպես պատասխան՝  Արցախի ժողովուրդը հանրաքվե կազմակերպեց, հռչակեց իր անկախությունը, ստեղծեց հզոր բանակ և անկախությունն ամրագրելու նպատակով  սկսեց մասնակցել բանակցային գործընթացին»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նա խոսեց նաև ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասին՝ նշելով, որ ազատամարտի առաջին իսկ օրերից Արցախի մեր բարեկամների լայն ցանցի նեցուկն ենք ունեցել: «Այդ հանձնախմբերի ներկայացուցիչներն էլ՝  դուք, այսօր հավաքված եք այստեղ, և ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica