close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+6°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովի առանցքային ելույթները

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2019, 11:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովի առանցքային ելույթները

Ստեփանակերտում մեկնարկեց ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների 4-օրյա համաժողովը: Մասնակցում են 30 երկրի 150 հասարական, քաղաքական գործիչներ և մտավորականները:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշեց, որ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը Արցախի պետականաշինության տեսլականն է և հիմքը:

«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության ապահովումը բոլոր մակարդակներում: Անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում: Մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերականգնմանը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին առանցքային է, և չի կարող լինել վերադարձ նախկինին՝ կարգավիճակի և սահմանների առումով»,- ասաց նա:

Արցախի նախագահն առանցքային համարեց բարեկամությունը թե՛ Արևմուտքի, թե՛ ԱՊՀ տարածքի պետությունների հետ և ընդգծեց, որ ԱՀ-ն շարունակելու է հատուկ տեղ հատկացնել բարեկամությանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատմական անդրադարձ կատարեց Արցախյան գոյամարտի ակունքներին: Նա ընդգծեց արցախցու ազատասիրական ոգու ուժը, որը  փաստեց, որ կյանքի գնով պատրաստ է պայքարել ազատության համար:  

«Ժողովուրդը դիմադրեց, տոկաց և նույնիսկ համայնավարական ռեժիմի տակ տոկաց՝ պահանջելով որ խորհրդային պետական իշխանության լուռ մեղսակցությամբ Ադրբեջանին պատանդ տրված հպարտ Արցախն իր հայկական դիմագիծն ու ինքնավարությունը պահպանի»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: 

Հակոբ Տեր-Խաչատուրյանը զարմանալի չհամարեց արցախյան շարժման մեկնարկը, քանի որ այն հաջորդեց Բաքվի, Սումգայիթի ջարդերին ու նոր տեղահանություններին: Պատասխանը եղավ այն, որ Արցախի ժողովուրդը կազմակերպեց հանրաքվե և հռչակեց իր անկախությունը: Ապա նա նախ ամրապնդեց նորահաստատ պետության հիմքերը, հետո ստեղծեց հզոր բանակ և, Հայաստանի Հանրապետության  հետ զուգահեռ, մասնակցեց բանակցային գործընթացին, որպեսզի ամրագրվի անկախությունը:

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդգծեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի դերը, որոնք  Արցախի կողքին էին ազատամարտի  առաջին օրերից:

«Հոգեկան մեծ գոհունակությամբ նշում ենք, որ այդ պայքարի մեջ ունեցանք նեցուկը Արցախի մեր բարեկամների լայն ցանցի, որի ներկայացուցիչներդ՝ դուք, այսօր հավաքված եք այստեղ»,- ասաց նա և հավելեց. «Այսօր ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել»:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Արցախի շուրջ այս համախմբումը հատուկ ուղերձ է, որ մեր ժողովուրդը միայնակ չէ իր դժվարություններին դիմակայելու հարցում»,- ասաց նա:

Աշոտ Ղուլյանը բարձր գնահատեց Արցախի բարեկամների պատրաստակամությունն ու աշխատանքը երկուստեք բարեկամություն հաստատելու ուղղությամբ:

ՀՀ արտգործանախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Արցախի ժողովուրդն անթերի է իրականացրել իր ինքնորոշման իրավունքը, իրավունք, որին չի կարելի հակադրել միջազգային իրավունքի որևէ այլ սկզբունք, և որը գերակայում է միջազգային ցանկացած պայմանագրում:

Մարդկությունը, նրա խոսքով,  ձգտում է աշխարհը քաղաքակիրթ դարձնել, հարաբերությունները զարգացնել, բայց կան խոչընդոտներ՝ հակաքաղաքակրթական ուժերը:

«Անընդհատ պայքար է գնում քաղաքակրթությունների և հակաքաղաքակրթական ուժերի միջև, ապացույցը տեսանք  ապրիլյան պատերազմի օրերին: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը միշտ քաղաքակրթական ուժերի կողմն է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ հակաքաղաքակրթական ուժերի բախումը քաղաքակիրթ հանրության հետ այսօր տեսնում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ իրենց բնօրրանում ոչնչացվում են քաղաքակրթություններ: «Արցախի բարեկամությունը այլ երկրների հետ քաղաքակրթական ուժերի համագործակցություն է»,- շեշտեց ՀՀ փոխարտգործնախարարը:

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքով՝ Արցախին սատարողներին իր շուրջը համախմբելու գաղափարը 2 տարի առաջ է ծագել: Նա շնորհակալություն հայտնեց  ՀՅԴ Բյուրոյին և բարերարին՝ համաժողովը բարձր մակարդակով  կազմակերպելու համար: Համաժողովի մասնակից՝ տարբեր երկրների պատվիրակներին երախտագիտություն հայտնեց դժվար օրերին Արցախի կողքին լինելու և Արցախի զարգացմանը նպաստելու համար: «Այսօր մենք տարածաշրջանում ապագա խաղաղության հիմքերն ենք դնում»,- նշեց Մասիս Մայիլյանը:

Նա առաջարկեց նորանոր հարթակներ ստեղծել նոր համագործակցության համար, քանի որ, նրա դիտարկմամբ, Արցախի մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խաղաղության հիմք է:

Համաժողովն այս պահին շարունակվում է և կտևի մինչև հոկտեմբերի 14-ը: 

Տարբեր երկրների պատվիրակությունները կմեկնեն քույր քաղաքներ, կհանդիպեն տեղի իշխանությունների հետ, հանդիպումներ կանցկացնեն Արցախի ԱԺ նախագահի, պետական նախարարի, ԱԺ խորհրդարանական բարեկամության խմբերի հետ, կայցելեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, եկեղեցի և այլն:  

Համաժողվի ավարտին կընդունվի հռչակագիր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica