close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անուններ

Խճանկար

11 Հոկտեմբերի 2019, 09:49
 Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անուններ

Ջեյմս Փեբիլսը՝ ԱՄՆ-ից, և շվեյցարացիներ Դիդիե Քելոն ու Միշել Մայորը դարձան ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակի հաղթողներ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ նշված է՝ Մայորին և Քելոյին մրցանակ է շնորհվել 1995 թ.-ին առաջին էկզոմոլորակի բացահայտման համար։ Այդ ժամանակվանից ի վեր էկզոմոլորակի էվոլյուցիայի ուսումնասիրությունը համարվում է ժամանակակից աստղագիտության հիմնարար ուղղություններից մեկը:

Փեբիլսը կստանա մրցանակ «ֆիզիկական տիեզերագիտության տեսական հայտնագործությունների համար»:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` շվեդ գործարար և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Այս տարի յուրաքանչյուր մրցանակի գումարը կազմում է ինը միլիոն շվեդական կրոն (ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլար):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica