close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ. «Ժողովուրդ»

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2019, 09:08
 Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկ­տեմբերի 7-ին ՀՀ վարչական դատա­րան է դիմել Ռոզա Սահակյանը և հայց ներկայացրել աշխատակազմի դեմ:

Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատա­րանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետևանք իրեն զբաղեցրած պաշտոնին վերականգ­նեն և դեռ ավելին՝ հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձեն:

Նկա­տենք, որ սա միակ հայցը չէ՝ ընդդեմ վարչապետի աշխատակազմի: Ավե­լին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսել: Հոկտեմբե­րին 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը և կրկին պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշ­խատակազմի ղեկավարի 2019 թվա­կանի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն և, որպես ան­վավերության հետևանք, զբաղեց­րած պաշտոնին վերականգնեն, հար­կադիր պարապուրդի ամբողջ ժամա­նակահատվածի համար միջին աշ­խատավարձն էլ բռնագանձեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica