close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը մերժեց «Լուսավորի» թեկնածուին. «Հրապարակ»

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2019, 09:02
 Իշխանությունը մերժեց «Լուսավորի» թեկնածուին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում նախօրեին մերժել են Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանին։

Իշխանական պատգամավորների կարծիքով՝ թեկնածուն լուսավոր կենսագրություն չունի և արժանի չէ այդ պաշտոնին։

Նա աշխատել է ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2000-2001 թվականներին, եղել է ՊԵԿ վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ Պետական գնումների գործակալությունում աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչն է։

Տասնօրյա ժամկետում խմբակցությունները նոր թեկնածու պետք է ներկայացնեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica