close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում զարգացումները

Աշխարհ

10 Հոկտեմբերի 2019, 20:03
 ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում զարգացումները

Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի եզրույթներում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Երկուստեք կարևորվեց բարձր մակարդակում ծավալվող ինտենսիվ երկխոսությունը, և անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցություններին: 

«Գոհացնող է մեր երկխոսության, մեր փոխհարաբերությունների բարձր մակարդակը, մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով անդրադառնալու այդ ինտեգրացիոն հարթակի հետագա զարգացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգային, բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներում համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ: 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին՝ Թուրքիայի գործողություններով պայմանավորված զարգացումները:

Հանդիպմանն արծարծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica