close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարվածեք Թուրքիային ֆինանսապես և պատժամիջոցներով, եթե նրանք չեն հետևում կանոններին․ Թրամփ

Աշխարհ

10 Հոկտեմբերի 2019, 18:38
 Հարվածեք Թուրքիային ֆինանսապես և պատժամիջոցներով, եթե նրանք չեն հետևում կանոններին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի կողմից քրդերի վրա հարձակմանը։ Նա գրել է․

«Թուրքիան քրդերի վրա հարձակումը վաղուց էր պլանավորել։ Նրանք միշտ են պայքարում։ Հարձակման տարածքում մենք ոչ զինվորներ ունենք, ոչ բանակ։ Ես փորձում եմ ավարտել անվերջանալի պատերազմները։ Խոսում եմ երկու կողմերի հետ։ Ոմանք ուզում են, որ մենք այդ շրջան ուղարկենք մի քանի տասնյակ հազար զինվորի ու նոր պատերազմ սկսենք նորից։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ուրիշներն ասում են հեռու մնա, թող քրդերն իրենք կռվեն (նույնիսկ մեր ֆինանսական օգնությամբ)։  Ես ասում եմ հարվածեք Թուրքիային ֆինանսապես և պատժամիջոցներով, եթե նրանք չեն հետևում կանոններին։ Ես ուշադիր հետևում եմ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Թուրքիան կրակի տակ է առել քաղաքացիական բնակավայրերը, մասնավորապես Սիրիայի հայաշատ Կամիշլի բնակավայրը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica