close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+9°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայի Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է. Զարեհ Սինանյանը հայտարարություն է տարածել

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 16:46
 Սիրիայի Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է. Զարեհ Սինանյանը հայտարարություն է տարածել

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև:․

«Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության  տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica