close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+7°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական ԱԹՍ-ի խոցումը վկայում է հայկական ՀՕՊ պատրաստվածության լավ մակարդակի մասին. Ալեքսանդր Ցինկեր

Տարածաշրջան

10 Հոկտեմբերի 2019, 16:00
 Ադրբեջանական ԱԹՍ-ի խոցումը վկայում է հայկական ՀՕՊ պատրաստվածության լավ մակարդակի մասին. Ալեքսանդր Ցինկեր

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցումը վկայում է հայկական հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստվածության լավ մակարդակի մասին: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողներին ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ Իսրայելը հույս ունի, որ Արցախյան հակամարտությունը կկարգավորվի, եւ այդ ժամանակ բացասական աշխարհաքաղաքական իրավիճակ չի լինի:

Ցինկերը նշեց, որ Իսրայելը տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան, ռազմական արտադրանք  արտահանող առաջատար երկիր է: Ընդ որում՝ չմոռացավ նշել, որ Ադրբեջանին զենք է մատակարարում նաեւ Ռուսաստանը:

«Կա ըմբռնում, որ որեւէ երկրի հետ հարաբերությունները չպետք է կառուցվեն երրորդի դեմ։ Մյուս կողմից՝ կա Իրանը, որը չի թաքցնում Իսրայելը ոչնչացնելու իր ցանկությունը, ուստի այն ամենը, ինչ կատարվում է Իրանի շուրջ, չի կարող չհետաքրքրել Իսրայելին։ Ադրբեջանը, մի կողմից, սահմանակից է Իրանին, մյուս կողմից՝ լավ հարաբերություններ ունի Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ, որոնց, ինչպես եւ մուսուլմանական շատ այլ երկրների հետ Իսրայելը լավ հարաբերություններ ունի»,- ավելացրեց Ցինկերը։

Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին՝ հասարակական կազմակերպության համանախագահն ընդգծեց, որ Թուրքիան վերածվել է աշխարհի առաջատար երկրներից մեկին հակասեմիթիզմի մակարդակով, եւ այս իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է փոխվել միայն Էրդողանի հեռանալով։

«Կարեւոր է, որպեսզի վատ քաղաքական հարաբերությունները երկրների ղեկավարությունների մակարդակով չվերաճեն վատ հարաբերությունների ժողովուրդների միջեւ»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին Ակնայի տարածքում խփել են «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք, որը հետախուզական թռիչք էր կատարում:   

News.am

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica