close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+11°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը սպառնում է ԵՄ-ին. Թուրքիայի նախագահը անդրադարձել է ռազմական գործողություններին

Տարածաշրջան

10 Հոկտեմբերի 2019, 15:34
 Էրդողանը սպառնում է ԵՄ-ին. Թուրքիայի նախագահը անդրադարձել է ռազմական գործողություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երեկ սկսված ռազմական գործողությունների շրջանակում արդեն ոչնչացվել է 109 ահաբեկիչ: «Այս պահին ոչնչացվել է 109 ահաբեկիչ, կան բազմաթիվ վիրավորներ և հանձնվողներ: Այնտեղ արդեն սկսվել է սև քարոզչություն Թուրքիայի նկատմամբ, իբր թե մենք ռմբակոծում ենք խաղաղ բնակիչներին: Այդ դուք եք հարձակվում նրանց վրա, անխիղճնե՛ր»,- ասել է նա:

Էրդողանը նաև անդրադարձել  է ԵՄ անդամ երկրներին, որոնք քննադատել են Թուրքիայի գործողությունները, և սպառնացել նրանց, թե կբացի  սահմանները Թուրքիայում ապաստանած փախստականների համար: «Մենք ահաբեկիչների հարձակումների վտանգի տակ ենք և ունենք 3.5 մլն փախստական, որոնք չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Ովքեր չեն տեսել ՔԱԿ/ YPG-ին (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն/Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր), մեզ ասում են՝ «մի կողմ քաշվեք»: Եվրամիությո՛ւն, ուշքի արի, վերջիվերջո: ԵՄ-ն մշտապես մեզ խաբել է: Եթե նրանք ասեն, որ այս գործողությունները օկուպացիա են, մենք կբացենք մեր դռները փախստականների համար»,- հայտարարել է նա:

Թուրքիայի նախագահը նաև երաշխավորել է, որ թուրքական գործողություններից հետո «Իսլամական պետություն»-ը չի վերակենդանանա: «Մենք ամենից շատն ենք տուժել ԻՊ-ի պատճառով: Մեզ մոտ ԻՊ 17.000 զինյալ կա: ԻՊ-ն այլևս չի կարողանա տարածաշրջանում գործունեություն իրականացնել: Ես դա երաշխավորում եմ»,- վստահեցրել է Էրդողանը:

Նա բաց չի թողել առիթը անդրադառնալու Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային, որոնք նույնպես Թուրքիային քննադատել էին: Բացի այդ, Եգիպտոսի պահանջով Արաբական պետությունների լիգան արտահերթ ժողով է հրավիրելու, որում պետք  է գնահատական տրվի «արաբ եղբայր» Սիրիայի նկատմամբ թուրքական էքսպանսիային:

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica