close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի տոնը հոկտեմբերի 19-ին նշելու համար գործադիրը փոփոխություն կատարեց 2005թ. որոշման մեջ

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 14:38
 Երևանի տոնը հոկտեմբերի 19-ին նշելու համար գործադիրը փոփոխություն կատարեց 2005թ. որոշման մեջ

Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի 2005 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացվեն ոչ թե հոկտեմբեր ամսվա 2-րդ շաբաթ օրը, այլ՝ հոկտեմբերի 19-ին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց իր՝ 2005թ. որոշման մեջ: Հարցը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Կառավարության որոշման համաձայն՝ ամեն տարի Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, ըստ այդմ, այս տարի այն պետք է նշվեր հոկտեմբերի 12-ին, սակայն հաշվի առնելով, որ Երևանի օրվա միջոցառումներին մասնակցում են շատ օտարերկրյա հյուրեր, քույր քաղաքների ներկայացուցիչներ, ինչպես նաև սփյուռքի մեր շատ հայրենակիցներ, ու նաև այս աշխատանքների կազմակերպման համար ցանկալի է նաև, որ օրը լինի շատ ավելի ճկուն, առաջարկվում է փոփոխություն կատարել և այս տարի տոնը նշել հոկտեմբերի 19-ին»,- ասաց նախարարը:

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica