close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան ևս զոհեր ունի. ինչ է կատարվում Սիրիայի հյուսիսում. թարմացված

Տարածաշրջան

10 Հոկտեմբերի 2019, 13:45
 Թուրքիան ևս զոհեր ունի. ինչ է կատարվում Սիրիայի հյուսիսում. թարմացված

Թուրքիան երեկ սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որի հետևանքով արդեն կան տասնյակ զոհեր՝ խաղաղ բնակիչներ:

Քիչ առաջ թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ Թուրքիայի աջակցությունը վայելող՝ այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակը» (մոտ 14.000 զինյալ) միացել է թուրքական զինուժին: Արաբներից և սիրիացի թուրքմեններից կազմված զինված միավորումն արդեն մտել է Եփրատ գետի արևելյան շրջանները:

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերության տեղեկություններով՝ սիրիացի քրդերի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ բախումների հետևանքով Թուրքիան ևս կորուստներ ունի: Հասաքե շրջանի Ռաս ալ Այն քաղաքի մոտակայքում տեղի ունեցած բախումների հետևանքով թուրքերն արդեն տվել են 14 զոհ: Ըստ հեռուստաընկերության՝ քրդերը հետ են մղել թուրքերի հարձակումները, նաև՝ թուրքական 4 տանկ խոցել:

Թուրքիայի ՊՆ-ն, իր հերթին, հայտնում է, որ գրավել է բոլոր այն օբյեկտները, որոնք ծրագրել էր գրավել:

Թուրքական Habertürk-ը հաղորդում է, որ քրդերն ականանետային հարձակումներ են իրականացրել թուրքական Ջեյլանփընար քաղաքի վրա:

Քրդերը հայտնում են նաև, որ ՍԴՈւ-ին հաջողվել է  հետ մղել ԻՊ-ի «քնած բջիջների» հարձակումները: Ըստ տարածված հաղորդագրության՝, այսօր առավոտյան փորձ է արվել գրավել Թուեյմիյա գյուղը (որտեղ տեղակայված է քրդերի ռազմաբազաներից մեկը), սակայն հարձակումը հետ է մղվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica